ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ

Շքանշաններ

«Հայրենիք» շքանշան

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության եւ իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է «Հայրենիք» շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում:

«Հայաստանի ազգային հերոս» կոչման արժանացել են`

Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը- 28.07.1994թ.
Վիկտոր Համազասպի Համբարձումյանը-11.10.1994թ.
Ալեք Մանուկյանը- 14.10.1994թ.
Մովսես Գեւորգի Գորգիսյանը- 20.09.1996թ.
Գեղազնիկ Արմենակի Միքայելյանը-20.09.1996թ.
Մոնթե Չարլզի Մելքոնյանը- 20.09.1996թ.
Թաթուլ Ժորժիկի Կրպեյանը- 20.09.1996թ.
Վիտյա Վորոշի Այվազյանը- 20.09.1996թ.
Ջիվան Զավենի Աբրահամյանը- 20.09.1996թ.
Յուրա Վաղարշակի Պողոսյանը- 20.09.1996թ.
Կարեն Սերոբի Դեմիրճյանը-27.12.1999թ.
Վազգեն Զավենի Սարգսյանը- 27.12.1999թ.
Քըրք Քրքորյանը-27.05.2004թ.
Շառլ Ազնավուրը- 27.05.2004թ.
Նիկոլայ Իվանի Ռիժկովը- 05.12.2008թ.

ԼՂՀ «Ոսկե արծիվ» շքանշան

«Ոսկե արծիվ» շքանշանը հանձնվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց:

ԼՂՀ «Մարտական խաչ» II աստիճանի շքանշան

«Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկներն ու սպաները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության եւ արիության համար:

Հայոց եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան

«Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանը հաստատվել է 1978 թվականին՝ Վազգեն Ա Պալճյան Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ։ Շնորհվում է Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով՝ հանուն Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի՝ գնահատումն բազմամյա բեղմնավոր աշխատանքի, որ կատարվում է Մայր աթոռ Սուրբ էջմիածնի, նվիրապետական աթոռների, ՀՀ-ում և Սփյուռքում գործող Հայաստանյայց եկեղեցիների և եկեղեցական կազմակերպությունների պայծառացման համար։

ԼՂՀ «Մարտական խաչ» I աստիճանի շքանշան

«Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկներն ու սպաները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության եւ արիության համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը շնորհվում է պետական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաև հումանիտար բնագավառներում նշանակալի նվաճումների և մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանն ունի երկու աստիճան`

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները և դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ՝ Հայաuտանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները և դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ՝ Հայաuտանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք` հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում՝ Տիգրան Մեծի և Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշաններից հետո:

ԽՍՀՄ «Կարմիր աստղ» շքանշան

«Կարմիր աստղ» շքանշանը շնորհվում է ԽՍՀՄ-ի պաշտպանության բնագավառում ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ ժամանակ, պետական անվտանգության ապահովմանն ուղղված մեծ ծառայությունների համար:

«Մարտական խաչ» II աստիճանի շքանշան

«Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:
«Մարտական խաչ» շքանշանն ունի երկու աստիճան`«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան և«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան:
«Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է:

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են`
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար.
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են`
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար.
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` ցուցաբերած արիության համար:

ՀՀ զինված ուժերի «Զինանշան» հուշամեդալ

ՀՀ ՊՆ 07.07.2001թ. թիվ 511 հրաման

ՀՀ Զինված ուժերի «Զինանշան» հուշամեդալը տրվում է ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներին, պաշտպանության բանակի և բանակային կորպուսների հրամանատարներին, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչին, արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնատար անձանց և բանակին մեծ նյութական օժանդակություն ցուցաբերած անհատներին:

«Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշան

«Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար:

«Տիգրան Մեծ» շքանշան

«Տիգրան Մեծ» շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:

«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան

«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

«Պատվո» շքանշան

«Պատվո» շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

«Մարտական խաչ» I աստիճանի շքանշան

«Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:
«Մարտական խաչ» շքանշանն ունի երկու աստիճան`«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան և«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան:
«Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է:

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են`
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար.
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են`
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար.
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` ցուցաբերած արիության համար:

Մեդալներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աստիճան`«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ պետական մարմինների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ պետական մարմինների ծառայողները և անձինք` հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար:

«Մովսես Խորենացի» մեդալ

«Մովսես Խորենացի» մեդալը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աստիճան`«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ պետական մարմինների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ պետական մարմինների ծառայողները և անձինք` հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար:

«Արիության» մեդալ

«Արիության» մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

«Արգիշտի Ա» հուշամեդալ

«Արգիշտի Ա» հուշամեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ Երևանի զարգացմանը նպաստելու և ակնառու հաջողությունների համար։

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվում են՝ Երևան քաղաքին բացառիկ ծառայություններ մատուցելու և նրա բարօրությանն ուղղված գործունեության համար:

ԼՂՀ «Արիության համար» մեդալ

«Արիության համար» մեդալով պարգեւատրվում են ԼՂՀ պաշտպանության բանակի շարքային, հրամանատարական եւ ղեկավար կազմի զինծառայողները, ԼՂՀ թշնամիների դեմ մարտերում, ռազմական գործողություններում, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս, դիվերսանտների, լրտեսների եւ հանրապետության այլ թշնամիների դեմ պայքարում դրսեւորած անձնական արիության եւ խիզախության համար: Այդ մեդալով պարգեւատրվում են նաեւ ՊԲ շարքերում չգտնվող այն անձինք, ովքեր ԼՂՀ թշնամիների դեմ պայքարում եղել են հմուտ եւ ձեռներեց, համարձակ եւ, սեփական կյանքը վտանգի ենթարկելով, նպաստել են ռազմաճակատում մարտական գործողությունների հաջողությանը, հանրապետության բնակչության, մարդկանց կյանքի եւ առողջության անվտանգության ապահովմանը:

«Շուշիի ազատագրման համար» մեդալ

«Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվում են ԼՂՀ զինված ուժերի, ազգային անվտանգության պետական վարչության, ՆԳՆ այն զինծառայողները, ովքեր Շուշիի ազատագրման եւ այդ գործողության ընթացքում մյուս բնակավայրերի ազատագրման անմիջական մասնակիցներն են, ինչպես նաեւ Շուշիի գործողության կազմակերպիչներն ու ղեկավարները:

«Մխիթար Հերացի» մեդալ

«Մխիթար Հերացի» մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար:

ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ

«Համագործակցություն հանուն փրկության» մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց` արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, ինչպես նաև փրկարարական աշխատանքների ընթացքում ցուցաբերած արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալ

«Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, ներքին գործերի նախարարություների, ԱԱՊՎ ծառայողները, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր նպաստում են մարտական խնդիրների հաջող կատարմանը, ինչպես նաեւ զորքերի մարտական պատրաստվածության, սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար:

«Մարտական ծառայության» մեդալ

«Մարտական ծառայության» մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

«Մխիթար Գոշ» մեդալ

«Մխիթար Գոշ» մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ

«Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվում են ՀՀ ոստիկանության խնդիրների իրականացման, ՀՀ ոստիկանության համակարգի գործունեությանն աջակցություն ցույց տալու, ինչպես և միջազգային իրավապահ մարմինների միջև համագործակցության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու
համար:

ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» I աստիճանի մեդալ

ՀՀ ՊՆ 27.07.2010թ. թիվ 836 հրաման

ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» մեդալը երկաստիճան է և, ըստ սահմանված I, II աստիճանակարգի շնորհվում է ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականության ու պետական սահմանի (շփման գծի) անձեռնմխելիության ապահովման գործում անձնական վաս տակ ունեցող պայմանագրային կազմի զինծառայողներին:

ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվում են ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահություն կատարող այն զորամիավորումների և զորամասերի պայմանագրային կազմի զինծառայողները, ովքեր մարտական հերթապահություն են իրականացրել 3 տարի ժամկետով:

ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն՝ «Մարտական
հերթապահության համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ ՀՀ և ԼՂՀ
պետական մեդալներից անմիջապես հետո:

ՀՀ զինված ուժերի «Նելսոն Ստեփանյան» մեդալ

ՀՀ ՊՆ 20.07.2010թ. թիվ 814 հրաման

ՀՀ ԶՈԻ «Նելսոն Ստեփանյան» մեդալով պարգևատրվում են՝
- Ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն, ՀՀ ԶՈԻ մարտունակության ամրապնդման, կայացման և հզորացման գործում զգալի ավանդ ներդրած, մարտական պատրաստության, ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում լավագույն արդյունքներ ցուցաբերած ՀՀ ԶՈԻ գեներալները, սպաները, ենթասպաները և հատուկ քաղծառայողները,
- ԽՍՀՄ և ԱՊՀ երկրների զինված ուժերի զորամասերում ծառայություն անցած գեներալները, սպաները, ենթասպաները և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները:

ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն՝ «Նելսոն Ստեփանյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Վազգեն Սարգսյան» մեդալից անմիջապես հետո:

ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալ

ՀՀ ՊՆ 27.08.2004թ. թիվ 778 հրաման
«Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալով պարգևատրվում են՝
- ԽՍՀՄ և ԱՊՀ երկրների ռազմածովային նավատորմում, ռազմածովային ավիացիայում և զորամասերում ծառայած ծովակալները, սպաները, միչմանները, նավաստիները,
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները,
- Հայաստանի Հանրապետության ազգային բանակի գեներալները և սպաները,
- ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈԻ սպաները և ենթասպաները,
- Հայաստանի Հանրապետության ազգային բանակի զինծառայողները, որոնք մասնակցություն են ունեցել ՀՀ սահմանների պաշտպանությանը,
- ժամկետային ծառայության ընթացքում պետության սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները,
- Ազգային բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն՝ «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Նելսոն Ստեփանյան» մեդալից անմիջապես հետո:

ՀՀ զինված ուժերի «Գևորգ Վարդանյան» մեդալ

ՀՀ ՊՆ 01.02.2013թ. թիվ 101 հրաման

ՀՀ ԶՈԻ «Գևորգ Վարդանյան» մեդալով պարգևատրվում են՝
- ՀՀ անվտանգության ապահովման, ՀՀ ԶՈԻ մարտունակության ամրապնդման, ռազմական հետախուզության կայացման և հզորացման գործում զգալի ավանդ ներդրած, ՀՀ ԶՈԻ գեներալները, սպաները, ենթասպաները, շարքային հատուկ ծառայողները, ՀՀ հետախուզության բնագավառի աշխատակիցները,
- Արտասահմանյան երկրների զինված ուժերի գեներալները, սպաները, ենթասպաները, օտարերկրյա պետական և զինվորական գործիչները, ՀՀ քաղաքացիները՝ ՀՀ զինված ուժերի ռազմական հետախուզության հետ
համագործակցության համար:

ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն՝ «Գևորգ Վարդանյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալից անմիջապես հետո:

ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ

ՀՀ ՊՆ 13.08.2001թ. թիվ 608 հրաման

ՀՀ ԶՈԻ «Անբասիր ծառայության համար» մեդալով պարգևատրվում են՝
- ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալը շնորհվում է ՀՀ զինված ուժերում 5 տարի անբասիր ծառայած սպաներին և ենթասպաներին:

ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն՝ «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալները կրում են կրծքի ձախ կողմում՝ «Գևորգ Վարդանյան» մեդալից անմիջապես հետո՝ ըստ I, II, III, IV հերթականության:

ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ

ՀՀ ՊՆ 13.08.2001թ. թիվ 608 հրաման

ՀՀ ԶՈԻ «Անբասիր ծառայության համար» մեդալով պարգևատրվում են՝
- ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալը շնորհվում է ՀՀ զինված ուժերում 10 տարի անբասիր ծառայած սպաներին և ենթասպաներին:

ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն՝ «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալները կրում են կրծքի ձախ կողմում՝ «Գևորգ Վարդանյան» մեդալից անմիջապես հետո՝ ըստ I, II, III, IV հերթականության:

ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» IV աստիճանի մեդալ

ՀՀ ՊՆ 13.08.2001թ. թիվ 608 հրաման

ՀՀ ԶՈԻ «Անբասիր ծառայության համար» մեդալով պարգևատրվում են՝
- ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» IV աստիճանի մեդալը շնորհվում է ՀՀ զինված ուժերում 20 տարի անբասիր ծառայած սպաներին և ենթասպաներին:

ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն՝ «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալները կրում են կրծքի ձախ կողմում՝ «Գևորգ Վարդանյան» մեդալից անմիջապես հետո' ըստ I, II, III, IV հերթականության:

ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ

ՀՀ ՊՆ 13.08.2001թ. թիվ 608 հրաման

ՀՀ ԶՈԻ «Անբասիր ծառայության համար» մեդալով պարգևատրվում են՝
- ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալը շնորհվում է ՀՀ զինված ուժերում 15 տարի անբասիր ծառայած սպաներին և ենթասպաներին:

ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն՝ «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալները կրում են կրծքի ձախ կողմում՝ «Գևորգ Վարդանյան» մեդալից անմիջապես հետո' ըստ I, II, III, IV հերթականության:

ՀՀ զինված ուժերի «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ

ՀՀ ՊՆ 20.07.2011թ. թիվ 838 հրաման

«ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով պարգևատրվում են՝
- ՀՀ զինված ուժերի գեներալները, սպաները, ենթասպաները, շարքային և սերժանտական կազմի պայմանագրային զինծառայողները, քաղաքացիական հատուկ ծառայողները,
- ՀՀ պաշտպանության նախարարի աոանձին որոշմամբ՝ Հայոց բանակի կայացման ու հզորացման գործում մեծ ներդրում ունեցող անձինք:

ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն՝ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալներից անմիջապես հեստ:

ՀՀ զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալ

ՀՀ ՊՆ 14.03.2011թ. թիվ 267 հրաման

«Ռազմական համագործակցության համար» մեդալով պարգևատրվում են ռազմական համագործակցության ասպարեզում զգալի ավանդ ունեցող ՀՀ ԶՈԻ գեներալները, սպաները, ենթասպաները և քաղաքացիական հատուկ ծառայողները, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների աշխատակիցները, օտարերկրյա պետությունների զինծառայողները, դիվանագիտական և ռազմական ներկայացուցիչները, ինչպես նաև պաշտպանական գերատեսչությունների
աշխատակիցները՝ անհրաժեշտության դեպքում նշված պետությունների համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելով:

ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն՝ «Ռազմական համագործակցության համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալից անմիջապես հետո:

ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ

ՀՀ ՊՆ 12.09.2002թ. թիվ 757 հրաման,
ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվում են՝
- ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈԻ սպաները և ենթասպաները,
- ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները,
- Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն՝ «Վազգեն Սարգսյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Գարեգին Նժդեհ» մեդալից անմիջապես հետո:

ՀՀ զինված ուժերի «Անձնվիրության և սխրանքի համար» մեդալ

ՀՀ ՊՆ 15.08.2016թ. թիվ 895 հրաման

«Անձնվիրության և սխրանքի համար» մեդալը շնորհվում է ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականության ու պետական սահմանի (շփման գծի) անձեռնմխելիության ապահովման գործում անձնվիրություն ցուցաբերած, մարտական հերթապահության և մարտական խնդիրներ իրականացնելիս սխրագործություն կատարած զինծառայողներին:

ՀՀ ՊՆ 15.08.2016թ. թիվ 895 հրամանի համաձայն՝ «Անձնվիրության և սխրանքի համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Մարտական հերթապահության համար» երկաստիճան մեդալից անմիջապես հետո:

ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ

ՀՀ ՊՆ 20.07.2001թ. թիվ 548 հրաման,

ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվում են՝
- բանակաշինության, ՀՀ ԶՈԻ մարտական պատրաստության ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները,
- ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները,
- Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն՝ «Գարեգին Նժդեհ» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Դրաստամատ Կանայան» մեդալից անմիջապես հետո:

ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալ

ՀՀ ՊՆ 20.07.2001թ. թիվ 549 հրաման

ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվում են՝
- բանակաշինության, ՀՀ ռազմակրթական համակարգի զարգացման և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները,
- ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները,
- Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ
ունեցող անհատները:

ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն՝ «Դրաստամատ Կանայան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Անդրանիկ Օզանյան» մեդալից անմիջապես հետո:

ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալ

ՀՀ ՊՆ 20.07.2001թ. թիվ 547 հրաման

ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվում են՝
- ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈԻ սպաները և ենթասպաները,
- ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները,
- Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն' «Անդրանիկ Օզանյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալից անմիջապես հետո:

ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալ

11.05.1997թ.-ի կանոնադրությամբ
ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվում են՝
- Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին
մասնակցած անձինք,
- Աշխատանքի վետերանները, որոնք ակտիվորեն մասնակցում են երիտասարդության ռազմահայրենասիրական ոգով դաստիարակությանը,
- ՀՀ ազգային բանակի գեներալները և սպաները, շարքայինները և սերժանտները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին:

ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն' «Մարշալ Բաղրամյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում' «Անձնվիրության և սխրանքի համար» մեդալից անմիջապես հետո:

ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» II աստիճանի մեդալ

ՀՀ ՊՆ 27.07.2010թ. թիվ 836 հրաման

ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» մեդալը երկաստիճան է և, ըստ սահմանված I, II աստիճանակարգի շնորհվում է ՀՀ և ԼՂՀ տարածքային
ամբողջականության ու պետական սահմանի (շփման գծի) անձեռնմխելիության ապահովման գործում անձնական վաստակ ունեցող պայմանագրային կազմի զինծառայողներին:

ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում են ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահություն կատարող այն զորամիավորումների և զորամասերի պայմանագրային կազմի զինծառայողները, ովքեր մարտական հերթապահություն են իրականացրել 6 տարի ժամկետով:

ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն՝ «Մարտական հերթապահության համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ ՀՀ և ԼՂՀ պետական մեդալներից անմիջապես հետո:

Կրծքանշաններ

Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր մարզիչ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումը շնորհվում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի գործիչներին, աշխատողներին, մարզիչներին և մարզիկներին` հայրենի սպորտի զարգացումը խթանելու, միջազգային մրցաշարերում և օլիմպիադաներում մարզիկների ձեռքբերումներին և նվաճումներին նպաստելու, բարձրակարգ մարզական կադրեր պատրաստելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում գիտամանկավարժական, մեթոդական, կազմակերպական ակնառու գործունեություն ծավալելու, մանկապատանեկան սպորտի զարգացման, բուժական ֆիզկուլտուրայի կազմակերպման գործում ունեցած վաստակի համար:

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարաշտաբային դասընթացների «Գերազանց ավարտած» կրծքանշան

Հաստատվել է 15.02.2014թ.-ին:

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին և ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին` բարձր վարպետության և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

ՀՀ զինված ուժերի հետախուզական զորքերի ուսումնական զորամասերի ավարտական կրծքանշան

Հաստատվել է 16.11.2013թ.-ին:

ՀՀ զինված ուժերի կապի զորքերի ուսումնական զորամասերի ավարտական կրծքանշան

Հաստատվել է 16.11.2013թ.-ին:

ՀՀ զինված ուժերի «Քաջարի մարտիկ» կրծքանշան

ՀՀ ՊՆ 31.10.2003թ. թիվ 812 հրաման

ՀՀ զինված ուժերի «Քաջարի մարտիկ» կրծքանշանով պարգևատրվում են ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբաղջականության ու պետական սահմանների անձեռնմխելիության ապահովման գործում անձնական վաստակ ունեցող, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու, մարտական հերթապահության, պահակային ծառայության, զինվորական կարգապահության բարձր ցուցանիշների հասած պայմանագրային և ժամկետային պարտադիր ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմի զինծառայողները:

ՀՀ ՊՆ 31.03.2015թ. թիվ 311 հրամանի հավելված 1-ի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի «Քաջարի մարտիկ» կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում՝ «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաններից առաջ, դաշտային համազգեստի վերևի աջ գրպանի կափույրի վերին եզրից 6սմ վերև, հորիզոնական ուղղությամբ՝ ձախից աջ հերթականությամբ:

ՀՀ զինված ուժերի «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշան

ՀՀ ՊՆ 31.10.2003թ. թիվ 813 հրաման

ՀՀ զինված ուժերի «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով պարգևատրվում են ամփոփիչ և հսկողական ստուգումների երկու անգամ անընդմեջ «լավ» և «գերազանց» գնահատականներ ստացած, զինվորական կարգապահության բարձր ցուցանիշների հասած պայմանագրային և ժամկետային պարտադիր ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմի զինծառայողները:

ՀՀ ՊՆ 31.03.2015թ. թիվ 311 հրամանի հավելված 2-ի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում՝ «Քաջարի Մարտիկ» կրծքանշանից հետո, «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանից առաջ, դաշտային համազգեստի վերևի աջ գրպանի կափույրի վերին եզրից 6սմ վերև, հորիզոնական ուղղությամբ՝ ձախից աջ հերթականությամբ:

ՀՀ զինված ուժերի «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշան

ՀՀ ՊՆ 31.10.2003թ. թիվ 814 հրաման

ՀՀ զինված ուժերի «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով պարգևատրվում են ամփոփիչ և հսկողական ստուգումներին ֆիզիկական պատրաստությունից երկու անգամ անընդմեջ «լավ» և «գերազանց» գնահատականներ ստացած և առնվազն զորամասում մարզական առաջնությանը մրցանակային տեղ գրաված, զինվորական կարգապահության բարձր ցուցանիշների հասած պայմանագրային և ժամկետային պարտադիր ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմի զինծառայողները:

ՀՀ ՊՆ 31.03.2015թ. թիվ 311 հրամանի հավելված 3-ի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում՝ «Քաջարի Մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանից հետո, դաշտային համազգեստի վերևի աջ գրպանի կափույրի վերին եզրից 6սմ վերև, հորիզոնական ուղղությամբ՝ ձախից աջ հերթականությամբ:

ՀՀ զինված ուժերի թիկունքի զորքերի ուսումնական զորամասերի ավարտական կրծքանշան

Հաստատվել է 16.11.2013թ.-ին:

ՀՀ զինված ուժերի «Ռազմական հետախուզության պատվավոր ծառայող» կրծքանշան

ՀՀ ՊՆ29.09.2010թ. թիվ 1099 հրաման

ՀՀ զինված ուժերի «Ռազմական հետախուզության պատվավոր ծառայող» կրծքանշանը շնորհվում է ռազմական հետախուզության կադրային, պայմանագրային, արտահաստիքային և գաղտնի աղբյուրների կազմի աշխատակիցներին (հետախուզության աշխատակիցներ)՝ ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականության ու պետական սահմանի (շփման գծի) անձեռնմխելիության ապահովման, ռազմական հետախուզության և հետախուզական գործունեության կայացման գործում անձնական առանձնահատուկ վաստակ և նշանակալի ավանդ ունենալու, հետախուզական բացառիկ և նշանակալի արդյունքներ ձեռք բերելու համար:

ՀՀ զինված ուժերի «Ռազմական հետախուզության պատվավոր ծառայող» կրծքանշանով պարգևատրվում են հետախուզությունում երկարամյա ծառայություն անցած (10 և ավելի տարիներ) ռազմական հետախուզության սպաները, միայն բացառիկ դեպքերում՝ ենթասպաները, պայմանագրային և արտահաստիքային աշխատակիցները, գաղտնի
աղբյուրները:

ՀՀ ՊՆ 29.09.2010թ. թիվ 1099 հրամանի հավելված 1-ի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի «Ռազմական հետախուզության պատվավոր ծառայող» կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում, այլ կրծքանշաններից առաջ:

ՀՀ զինված ուժերի ՀՕՊ զորքերի ուսումնական զորամասերի ավարտական կրծքանշան

Հաստատվել է 16.11.2013թ.-ին:

ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի ուսումնական զորամասերի ավարտական կրծքանշան

Հաստատվել է 16.11.2013թ.-ին:

ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի ուսումնական զորամասերի ավարտական կրծքանշան

Հաստատվել է 16.11.2013թ.-ին:

ՀՀ զինված ուժերի մոտոհրաձգային զորքերի ուսումնական զորամասերի ավարտական կրծքանշան

Հաստատվել է 16.11.2013թ.-ին:

ՀՀ զինված ուժերի մոտոհրաձգային զորքերի ուսումնական զորամասերի ավարտական կրծքանշան

Հաստատվել է 16.11.2013թ.-ին:

ՀՀ ՊՆ Մոնթն Մելքոնյանի անվան ոազմամարզական վարժարանի ավարտական կրծքանշան

Հաստատվել է 05.06.2009թ.-ին:

ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինծառայողների դասային որակավորման 1-ին կարգի կրծքանշան

Հաստատվել է 17.06.2014թ.-ին:

ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինծառայողների դասային որակավորման 2-րդ կարգի կրծքանշան

Հաստատվել է 17.06.2014թ.-ին:

ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինծառայողների դասային որակավորման 3-րդ կարգի կրծքանշան

Հաստատվել է 17.06.2014թ.-ին:

Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտի կրծքանշան

ՀՀ զինված ուժերի «Ռազմական հետախուզությունում ծառայության համար» կրծքանշան

ՀՀ ՊՆ 29.09.2010թ. թիվ 1099 հրաման

ՀՀ զինված ուժերի «Ռազմական հետախուզությունում ծառայության համար» կրծքանշանը շնորհվում է ռազմական հետախուզության սպաներին, ենթասպաներին, պայմանագրային և արտահաստիքային աշխատակիցներին, գաղտնի աղբյուրներին, ժամկետային զինծառայողներին՝ ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականության ու պետական սահմանի (շփման գծի) անձեռնմխելիության ապահովման, ռազմական հետախուզության և հետախուզական գործունեության կայացման գործում հետախուզական գործունեությունում և դրա կայացմանը ներդրած ավանդի և դրական
արդյունքներ ձեռք բերելու համար:

ՀՀ զինված ուժերի «Ռազմական հետախուզությունում ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվում են հետախուզությունում, որպես կանոն՝ 5 և ավելի տարիներ ծառայություն անցած ռազմական հետախուզության սպաները, ենթասպաները, պայմանագրային և արտահաստիքային աշխատակիցները, գաղտնի աղբյուրները, բացառիկ դեպքերում՝ առանց հաշվի առնելու ծառայության ժամկետը, վերոհիշյալ կատեգորիաները և ժամկետային զինծառայողները:

ՀՀ ՊՆ 29.09.2010թ. թիվ 1099 հրամանի հավելված 2-ի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի «Ռազմական հետախուզության պատվավոր ծառայող» կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում, այլ կրծքանշաններից առաջ:

ՀՀ զինված ուժերի «Պատվո-պահակ» կրծքանշան

Հաստատվել է 11.12.2010թ.-ին:

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարաշտաբային դասընթացների «Ավարտած» կրծքանշան

Հաստատվել է 15.02.2014թ.-ին:

ՀՀ ԶՈԻ զինծառայողների դասային որակավորման 3-րդ կարգի կրծքանշան

Հաստատվել է 17.06.2014թ.-ին:

ՀՀ ԶՈԻ զինծառայողների դասային որակավորման 2-րդ կարգի կրծքանշան

Հաստատվել է 17.06.2014թ.-ին:

ՀՀ ԶՈԻ զինծառայողների դասային որակավորման 1-ին կարգի կրծքանշան

Հաստատվել է 17.06.2014թ.-ին:

ՀՀ ԶՈԻ զինծառայողների դասային որակավորման «Վարպետ» կարգի կրծքանշան

Հաստատվել է 17.06.2014թ.-ին:

ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի ավարտական կրծքանշան

Հաստատվել է 05.06.2009թ.-ին: