19/10/2008
ԱվելինМинистр обороны встретился встретился с генерал-лейтенантом Роландом Катером
19 октября министр обороны Армении Сейран Оганян принял делегацию во главе с командующим сухопутным компонентом союзнических сил НАТО генерал-лейтенантом Роландом Катером.
19/10/2008
ԱվելինՀանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
Ս.թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ նորակառույց վարչական համալիրում տեղի ունեցավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի նախագահությամբ, որին ներկա էին ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը, ՀՀ կառավարության անդամները, ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետ Ե.Զախարյանը, տարածքային զինվորական կոմիսարները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
18/10/2008
ԱվելինՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
Ս.թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը այցելեց ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուս` մասնակցելու ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը, որին մասնակցում էին նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը, ՌԴ ԶՈՒ ներկայացուցիչներ, պաշտանատար այլ անձիք:
17/10/2008
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթի` ս.թ. հոկտեմբերի 16-ի N 18 (160) համարի առաջին էջում զետեղված հրապարակությանը, առ այն որ «ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ստեղծված ՊՆ քննչական վարչությունը խաբեության և վստահությունը չարաշահելու համար ՊՆ դատախազ Լ.Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել, ուստի Ս.Օհանյանը, արդարության և կարգ ու կանոնի մասին խոսելու փոխարեն թող իր ղեկաված կառույցում օրինականություն հաստատի», ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ զինվորական դատախազությունը հանդիսանում է ՀՀ գլխավոր դատախազության կառույց, այլ ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարության, իսկ ՀՀ ՊՆ քննչական վարչության կազմում չկան դատախազներ: Ավելին, ՀՀ զինվորական դատախազությունում օրինականություն և կարգ ու կանոն հաստատում է ՀՀ գլխավոր դատախազությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունում հաստատված օրինականության, կարգ ու կանոնի պահպանման մակարդակն օրըստօրե բարձրանում է, ինչին և ուղղված են ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, ինչպես նաև ՀՀ ԶՈւ ողջ ղեկավար կազմի ջանքերը:
17/10/2008
ԱվելինФАБРИКАЦИЯ ФАЛЬШИВКИ: спецпропагандистская диверсия ПРОТИВ интересов Армении и Израиля
Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:
15/10/2008
ԱվելինՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
Ս.թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կայցելի ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուս` մասնակցելու ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը:
15/10/2008
ԱվելինՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
Ս.թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, ՀՀ ՊՆ նորակառույց վարչական համալիրում տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի նախագահությամբ:
15/10/2008
ԱվելինՄենք հաղթանակի ժառանգներն ենք
Ս.թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց Երևանի «Հաղթանակ» զբոսայգում` «Մարտական փառքի» թանգարանի հրապարակում կազմակերպված «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» միջազգային ակցիայի շրջանակներում իրականացվող միջոցառմանը, որին մասնակցում էին նաև ՌԴ բանակի գեներալ Վ.Երմակովը, ՌԴ պետդումայի պատգամավոր Գ.Սելեզնյովը, բարձրաստիճան սպաներ, Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններ, երիտասարդներ:
14/10/2008
ԱվելինՄենք հաղթանակի ժառանգներն ենք
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 9:30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կմասնակցի Երևանի «Հաղթանակ» զբոսայգում` «Մարտական փառքի» թանգարանի հրապարակում կայանալիք «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» միջազգային ակցիայի շրջանակներում իրականացվող միջոցառմանը, որին մասնակցում են նաև ՌԴ բանակի գեներալ Վ.Երմակովը, ՌԴ պետդումայի պատգամավոր Գ.Սելեզնյովը:
13/10/2008
ԱվելինՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
Ս.թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ մասնակից-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի` ս.թ. հոկտեմբերի 15-ին կայանալիք հերթական նիստին:
13/10/2008
ԱվելինՍ.ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Ս.թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ալիանս» քաղաքացիական նախաձեռնության խմբի հրավերքով հանդիպեց Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
12/10/2008
Ավելին