Գիտաժողով պաշտպանության նախարարությունում

<img height="188" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/aviacia-1.jpg"/>Ս.թ. մայիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ ԳՇ Ավիացիայի վարչության նախաձեռնած գիտաժողովը, որտեղ արծարծվեցին թռիչքների ինժեներական և ավիացիոն ապահովման խնդիրները, մասնավորապես՝ ավիացիոն տեխնիկայի սպասարկման և մարտական վիճակի կատարելագործման հետ առնչվող հարցեր:

29/05/2009

Ավելին

Մայիսի 28՝ Հանրապետության տոն

91 տարի առաջ` 1918 թվականին, հայ ժողովուրդը, դիմակայելով թշնամու հարձակումներին, կարողացավ իրականացնել իր նվիրական երազանքը` վերականգնելով անկախ պետականությունը: Այն վերածնվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում մեր ժողովրդի կերտած արժանապատիվ հաղթանակներից: <img height="197" width="500" align="left" src="/UserFiles/Image/sardarapat-1.jpg" alt=""/> Ու չնայած իր կարճատև գոյությանը` այն դարձավ մեր ազգային վերածննդի և նոր պետականության կայացման հիմնասյունը: Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 91-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպվել էր տոնական միջոցառում:

29/05/2009

Ավելին

Քանդակի բացման արարողություն պաշտպանության նախարարությունում

Ս.թ. մայիսի 27-ին տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի նախամուտքի մոտ տեղադրված «Արծիվ» քանդակի բացման արարողությունը, որին մասնակցեցին նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան սպաներ և հյուրեր: <img height="197" width="500" src="/UserFiles/Image/eagle-1.jpg" alt=""/> «Արծիվ» քանդակի բացման պատիվը վերապահվեց Սեյրան Օհանյանին և քանդակի հեղինակ Մարտին Կակոսյանին: ՀՀ դիզայներների միության նախագահ, քանդակագործ Մարտին Կակոսյանը հպարտությամբ նշեց, որ իր ստեղծած հայկական հնագույն խորհրդանիշ արծիվը տեղադրվել է այնպիսի շինության մուտքի մոտ, որտեղից ղեկավարվում է ազգային բանակը՝ հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը:

27/05/2009

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քաղաքացիներ, Հանրապետությունում ս.թ. մայիսի 11-ից սկսված է ՀՀ զինված ուժերի 2009թ. գարնանային զորակոչը: ՀՀ իշխանությունների, պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից կատարվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները՝ զորակոչը կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու համար, ամեն ինչ արվել է, որ մեր զինված ուժերը համալրվեն հոգով ու մարմնով առողջ երիտասարդներով:

26/05/2009

Ավելին

Ընթանում է գարնանային զորակոչը

<img height="188" width="250" align="left" src="/UserFiles/Image/zbor-2.jpg" alt=""/>Զորակոչի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով՝ այսօր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն այցելեց հանրապետական կենտրոնական հավաքակայան: Նախքան հավաքակայանում ընթացող աշխատանքներին ծանոթանալը, նա հանդիպեց բանակ զորակոչվող երիտասարդների ծնողների հետ: Նրանց վստահեցնելով, որ զինակոչիկների ծառայության վայրը որոշվում է արդարության սկզբունքով, Յուրի Խաչատուրովը պատասխանեց ծնողներին հուզող հարցերին:

25/05/2009

Ավելին

Վերջին զանգ

Ինչպես հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցներում, այնպես էլ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում այսօր ազդարարվեց 2008-2009թթ. ուսումնական տարվա ավարտը: Վարժարանի շրջանավարտներին շնորհավորելու և նրանց վերջին զանգի արարողությանը մասնակցելու նպատակով կրթօջախ էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

23/05/2009

Ավելին

Հուշակոթող՝ նվիրված արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին

Ս.թ. մայիսի 22-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց մայրաքաղաքի Վահան Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցի բակում արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակի համար կանգնեցված հուշակոթող-ցայտաղբյուրի բացման արարողությանը: <img align="left" alt="" src="/UserFiles/Image/nkar-22-05.jpg"/>

22/05/2009

Ավելին

ՀՀ պատվիրակությունը մասնակցեց Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Ս.թ. մայիսի 20-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները` դեսպանների մակարդակով: Նիստից առաջ կայացավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքի վերաբերյալ և նախանշեցին հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: <img height="203" width="542" align="left" src="/UserFiles/Image/nato-1(2).jpg" alt=""/>

21/05/2009

Ավելին

Май – месяц наших героических побед

<img height="167" width="250" align="left" src="/UserFiles/Image/final-3.jpg" alt=""/>В новейшей армянской истории месяц май, по некой непостижимой закономерности, выделяется чередой героических побед. Как отметил президент РА Серж Саргсян, «гордые и отважные сыны армянского народа в рядах Советской армии, войсках союзников, в партизанских отрядах и в рядах движения Сопротивления проявили исключительные примеры героизма и патриотизма. День Победы был заново осмыслен 9 мая 1992 года после освобождения Шуши, где в такие же майские дни в окопах закладывалась история новых армянских подвигов. В навязанной нам войне мы доказали, что готовы с оружием в руках защищать свободу и независимость нашей Родины, право нашего народа на мирную жизнь. В основе наших нынешних побед лежит победа наших дедов». Сегодня мы публикуем эксклюзивное интервью, которое дал газете «Ноев Ковчег» начальник Главного штаба Вооруженных сил Республики Армения генерал-полковник Юрий Хачатуров.

21/05/2009

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, Խորհրդային միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի գրանիտե պատվանդանի վրա բրոնզե կիսանդրու` գիպսե, 0.5 մ բարձրությամբ աշխատանքային մակետ, Երևանի Ավան համայնքի Հ. Բաբաջանյան փողոցի վրա գտնվող ՙԲեյսիկ հաուս՚ առևտրի կենտրոնին հարակից կանաչապատ տարածքում հուշարձանի տեղադրման էսքիզային գծապատկեր և հուշարձանի կառուցման գնային առաջարկ ստանալու նպատակով հայտարարում է մրցույթ:

20/05/2009

Ավելին

Ցավակցում ենք

<img height="200" width="200" align="left" alt="" src="/UserFiles/Image/morikyan.jpg"/>ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմը ցավակցում է գործընկերոջ` լրագրող Այդին Մորիկյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին, նրա անժամանակ կորստի առիթով:

20/05/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ.մայիսի 23-ին, ժամը 09.00-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան` ներկա լինելու վարժարանի ավարտական դասարանի սաների վերջին զանգի հանդիսավոր արարողությանը:

20/05/2009

Ավելին