Բնակարանամուտ Նոր Նորք համայնքում

19 Июня, 2009 00:00
Հունիսի 19-ին Երևանի Նոր Նորք համայնքում` Մոլդովական 39/3 հասցեում տեղի ունեցավ նորակառույց բնակելի շենքի բացման և ծառայողական բնակարանների բաշխման հանդիսավոր արարողություն: Արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, բարձրաստիճան զինվորականներ:

Հանդիսավոր միջոցառման ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 22 զինծառայողների հանձնեց ծառայողական բնակարանների բանալիներն ու վկայագրերը: Շնորհավորելով բնակարանամուտ տոնող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին, Սեյրան Օհանյանը մաղթեց նրանց ծառայողական ու անձնական բազում հաջողություններ, նոր հարկի ներքո ընտանեկան երջանկություն ու ջերմություն: Շենքի բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը շրջեց բնակարաններում, ծանոթացավ կատարված շինարարական աշխատանքներին: Նորակառույց շինությունը բաղկացած է 6 մեկսենյականոց, 6 երկու և 10 երեքսենյականոց բնակարաններից, որոնք համապատասխանում են արդի չափանիշներին և ունեն կոմունալ բոլոր հարմարությունները:
  • Поделиться