Հերքում

12 Сентября, 2009 00:00
Այսօր հայկական թերթերից մեկը («Հայկական ժամանակ», 12.09.2009թ. թիվ 169) հղում կատարելով «ԼՂՀ ՊԲ իր աղբյուրներին» տպագրել է, որ սեպտեմբերի 11-ին ադրբեջանական 8-10 ուղղաթիռներ Աղդամի ուղղությամբ հատել են շփման գիծը: Այս առնչությամբ ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը տեղեկացնում է, որ նախօրեին ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ադրբեջանական տարածքում՝ շփման գծից 6-7 կմ հեռավորության վրա արձանագրել են ուղղաթիռների թռիչք: Սակայն դա եղել է Ադրբեջանի տարածքում և հայկական կողմը պատասխան գործողությունների չի դիմել:
Միաժամանակ հայտնում ենք, որ ԼՂՀ օդային սահմանները մշտապես հսկվում են ԼՂՀ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից, և սահմանը խախտելու ցանկացած փորձ վճռականորեն կկասեցվի:

  • Поделиться