Մամուլի հաղորդագրություն
12 Сентября, 2009 00:00Սյունիքի մարզի Վահրավար սահմանամերձ գյուղում տեղի ունեցած անասունների կորստի դեպքի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ որոշ ԶԼՄ-ների հաղորդագրությունների մեջ նշված գնդակոծությունների փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Անասունների կորստի դեպք իրականում տեղի ունեցել է, և տարածաշրջանի զինվորական ղեկավարությունը ներկայումս քայլեր է ձեռնարկում դրանց գտնվելու վայրը պարզելու և վերադարձնելու ուղղությամբ: