Ի գիտություն լրատվամիջոցների

5 Декабря, 2010 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: Հավատարմագրման համար անհրաժեշտ է մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն`

ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը և բնակության հասցեն,
բ) հավատագրման ներկայացվող լրագրողի անունը, ազգանունը (ըստ անձնագրի),
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները),
դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսների ու հեռապատճեների համարները, մեկ լուսանկար (3x4 չափի):

Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվամիջոցը ներկայացնող ոչ ավելի քան 2 լրագրող, 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր: Օտարերկյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման վկայականի պատճենը (բնօրինակը ներկայացնում է լրագրողը): Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրում չի պահանջվում, եթե ՀՀ տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը: Հավատարմագրման հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն կամ զանգահարել 294638 հեռախոսահամարով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться