Ներկայացվեց ՆԱՏՕ -ում ՀՀ նորանշանակ ռազմական ներկայացուցիչը

<img width="200" height="128" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/mher(1).jpg"/>Ս.թ. դեկտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռեյ Հենոն ընդունեց ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության ռազմական ներկայացուցիչ, գնդապետ Դավիթ Տոնոյանին` պաշտոնավարությունն ավարտելու կապակցությամբ:

12/12/2007

Ավելին

ՀՀ վարչապետը հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

<img width="200" height="106" align="left" src="/UserFiles/Image/varchapet_nato_1.jpg" alt="" style="margin-right: 10px;"/>Ս.թ. դեկտեմբերի 10-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որտեղ վարչապետը հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դը Հուուպ Սխեֆերի հետ:

10/12/2007

Ավելին

Մեկ զոհը մեզ համար արդեն շատ է

<img width="200" height="118" align="left" src="/UserFiles/Image/naxarar_zorakoch.jpg" alt="" style="margin-right: 10px;"/>Ս.թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելեց ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան, որտեղ ծանոթացավ զորակոչի ընթացքին, հանդիպեց զորակոչիկների և նրանց հարազատների հետ:

08/12/2007

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. դեկտեմբերի 8-ին ժամը 15:00 ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը կայցելի ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան (Չարբախ), որտեղ կծանոթանա զորակոչի ընթացքին, կհանդիպի զորակոչիկների և նրանց հարազատների հետ:

07/12/2007

Ավելին

Մ. Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպանին

Ս.թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ստեֆան Դիմիտրովին` վերջինիս` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

07/12/2007

Ավելին

Մ.Հարությունյանն ընդունեց «Համատեղ աղեղ և նիզակակիր 2008» զորավարժությունների խորհրդաժողովի մասնակիցներին

<img width="200" height="128" align="left" style="margin-right: 10px;" src="/UserFiles/Image/Hajdelberg.JPG" alt=""/>Ս.թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց «Համատեղ աղեղ և նիզակակիր 2008» հրամանատարա-շտաբային և դաշտային զորավարժության հատկորոշման խորհրդաժողովի մասնակիցներին` հայդելբերգի ցամաքային բաղադրիչ հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Գարդների և նույն բաղադրիչ հրամանատարության շտաբի պետի` գործողությունների գծով տեղակալ, բրիգադի գեներալ Կլաուդիո Վերչելլոտիի գլխավորությամբ:

05/12/2007

Ավելին

Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

<img width="200" height="133" align="left" style="margin-right: 10px;" src="/UserFiles/Image/Italy.JPG" alt=""/>Ս.թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիին և գեներալ Անտոնիո Զամբուկոյին` վերջինիս` ՀՀ-ում Իտալիայի ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ:

05/12/2007

Ավելին

7th shift of Armenian peacekeepers were encouraged

<img width="200" height="190" align="left" style="margin-right: 10px;" src="/UserFiles/Image/Xaxaxapah.JPG" alt=""/>The welcome ceremony of the 7th shift of Armenian peacekeepers to Kosovo was held at the Municipal Regiment of Yerevan. The ceremony was attended by the Chief of the General Staff of the Armed Forces of the Republic of Armenia Seyran Ohanyan and other senior officials.

05/12/2007

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/naxarar_kapinas(1).jpg" align="left"/>Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար-դեսպան Սերգեյ Կապինասի գլխավորած պատվիրակությանը:

04/12/2007

Ավելին

Ծովային զեփյուռ 2008

Ս.թ դեկտեմբերի 5-ից 7-ը Օդեսայում (Ուկրաինա) կկայանա ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության ՙԾովային զեփյուռ 2008՚ զորավարժության նախնական պլանավորման համաժողով, որին ՀՀ զինված ուժերից կմասնակցի 1 ներկայացուցիչ:

03/12/2007

Ավելին

Քաղաքացու հանձնում հայ-ադրբեջանական սահմանում

Ս.թ նոյեմբերի 30-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում իրականացվեց Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Բիննատով Մասիմ Էլխան օղլու հանձնումը Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին:

30/11/2007

Ավելին

Հայ խաղաղապահների հերթական հերթափոխը կմեկնի Կոսովո

Ս.թ. դեկտեմբերի 1-ին,  ժամը 10:00 Երևանի Մայրաքաղաքային գնդում տեղի կունենա ՙԿոսովոյի ուժերի՚ գործողությունների շրջանակներում  ՀՀ ԶՈՒ 12-րդ խաղաղապահ բրիգադից ս.թ. մայիսի 25-ին Կոսովո գործուղված ՀՀ ԶՈՒ զորախմբի 7-րդ հերթափոխի դիմավորման և վերջիններիս փոխարինող հայ խաղաղապահների 8-րդ հերթափոխի ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրագրողների մուտքն ազատ է:

30/11/2007

Ավելին