Կանանց միջազգային օրվան ընդառաջ

<img width="250" height="165" align="left" src="/UserFiles/Image/marti-8-2010-03-05-a.jpg" alt=""/>Մարտի 5-ին ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված Կանանց միջազգային օրվան: Շնորհավորելով կին զինծառայողներին ու ներկաներին տոնի կապակցությամբ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ մեր ամբոջ պատմության ընթացքում հայ կինը կանգնած է եղել իր ժողովրդի ու ընտանիքի պահպանման ակունքներում, ինչը վերահաստատվեց նաև արցախյան հերոսամարտի տարիներին, երբ հայ զինվորի կողքին թշնամու դեմ մարտնչեցին բազմաթիվ կին ազատամարտիկներ: Այսօր էլ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում կին զինծառայողներն իրենց ներդրումն ունեն:

05/03/2010

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

<img width="300" height="256" align="left" alt="" src="/UserFiles/Image/mijadep-2010-03-05-b.jpg"/>Ս.թ մարտի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում Ադրբեջանից հայկական տարածք է ներխուժել 5-6 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խումբ: Պետական սահմանն անցած խումբը զբաղվել է նաև ավազակային գործողություններով և անասնագողությամբ: Հայկական կողմի ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է, ադրբեջանական կողմից կան զոհեր: Մեկ դիակ գտնվում է հայկական տարածքում, ծանր վիրավորված ևս մեկ դիվերսանտ մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, մեկ այլ դիակ ենթադրաբար գտնվում է չեզոք գոտում: Դիվերսիոն խմբի վիրավոր մյուս անդամներին հաջողվել է փախչել և անցնել սահմանը: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

05/03/2010

Ավելին

Հարգանքի տուրք Վազգեն Սարգսյանի շիրիմին

<img width="250" height="167" align="left" src="/UserFiles/Image/yerablur-2010-03-05-a.jpg" alt=""/> Մարտի 5-ը հայրենիքի նվիրյալ, ՀՀ Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Առավոտյան «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկաներհարգանքի տուրք են մատուցել Սպարապետի հիշատակին, ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել ականավոր ռազմական ու քաղաքական գործչի շիրիմին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

05/03/2010

Ավելին

04/03/2010

Ավելին

Պարզաբանում

Մարտի 4-ին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ («ժամանակ», «Հայք»), վկայակոչելով «լավատեղյակ աղբյուրներ», լուրեր են տարածել, թե իբր մարտի 2-ին «սահմանային շատ զորամասերում» տագնապ է հայտարարվել, «ԶՈՒ ԳՇ պետի կողմից հրահանգներ են իջեցվել սահմանային գոտիների ռազմական միավորումների ղեկավարներին», որտեղ ԶՈՒ ԳՇ պետը «ինչ-ինչ հանձնարարականներ է տալիս նրանց` հրամայելով հաշվի առնել պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մեծացումը»: Այս ամենը կապվել է ներքաղաքական իրավիճակի հետ, որակվել է որպես «ժողովրդին շեղելու նպատակով վարչախմբի ծրագրած կեղծիք»: Նշված լուրերը ստահոդ են և չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում ծառայությունը և մարտական հերթապահությունը ընթանում են ըստ նախապես հաստատված մարտական և ուսումնական ծրագրերի: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

04/03/2010

Ավելին

Рабочий визит министра обороны РА

3 марта министр обороны РА Сейран Оганян с рабочим визитом посетил воинские части, действующие под ведомством второго армейского воинского об’единения. В ряде воинских частей и воинских полигонов, находящихся в северо-восточной пограничной зоне, министр обороны ознакомился с социально-бытовыми условиями персонала, осуществляемыми ремонтными работами. С.Оганян имел беседы с командными составами армейского воинского об’единения и воинских частей, а также следил за проводящимися занятиями по тактической и огневой подготовке, дал соответствующие рекомендации. <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/shrjayts-2010-03-03-a.jpg" alt=""/>

03/03/2010

Ավելին

03/03/2010

Ավելին

Сообщение для прессы

1 марта на граничных позициях Тавушской области РА был зарегистрирован очередной случай нарушения прекращения огня со стороны противника, в результате чего был убит контрактный военнослужащий ВС РА, младший сержант Саркис Генрикович Восканян. Ряд СМИ Азербайджана, ссылаясь на пресс-службу МО АР, 2-го марта распространили информацию, что военнослужащий якобы был убит вследствие перестрелки на армянских позициях, есть раненые, арестованные. В этой связи Министерство оборны РА еще раз заявляет, что сержант Саркис Генрикович Восканян был убит от пули, выстреленной со стороны противника. Управление информации и по связям с общесывенностью

03/03/2010

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Մարտի 1-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել էր հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, որի հետևանքով սպանվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը: Ադրբեջանի մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով ԱՀ ՊՆ մամլո ծառայությանը, մարտի 2-ին տեղեկություն են տարածել, թե իբր զինծառայողը սպանվել է հայկական դիքերում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, կան վիրավորներ, ձերբակալվածներ: Այս կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը սպանվել է հակառակորդի կողմից արձակված գնդակից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

03/03/2010

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Մարտի 1-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում սպանվել է ՀՀ ԶՈւ զինծառայող: Ժամը 13.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում թիվ 21127 զորամասի գնդացրային ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը (ծնված 1981թ.), հակառակորդի կողմից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային գնդակային վիրավորում: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

02/03/2010

Ավելին

ԶՈՒ սպայակազմի նոր համալրումը

<img width="250" height="167" align="left" src="/UserFiles/Image/razmakan-institut-2010-02-27-a.jpg" alt=""/>Փետրվարի 27-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտի վեցամսյա դասընթացներն ավարտած 65 նորընծա լեյտենանտների սպայական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, նորընծա սպաների ծնողներն ու հարազատները: Շնորհավորելով ազգային բանակը համալրող լեյտենանտներին դասընթացներն ավարտելու և սպայական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ հետագա ծառայության ընթացքում նրանք իրենց կդրսևորեն բացառապես դրական կողմերով և միշտ բարձր կպահեն սպայի պատիվ:

01/03/2010

Ավելին

Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

<img width="250" height="167" align="left" alt="" src="/UserFiles/Image/kolegia-2010-02-27-a.jpg"/>Փետրվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում իրանակացվող կառուցվածքային բարեփոխումներին առնչվող հարցեր: Նիստին մասնակցել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանը:

27/02/2010

Ավելին