MoD HR and Education Department

HEAD OF MOD HR AND EDUCATION DEPARTMENT

Նորայր Սմբատյան

Read More

Վարչության գործունեության մասին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչությունը խաղաղ և պատերազմական ժամանակ ապահովում է ՀՀ զինված ուժերի կադրային քաղաքականության մշակման, դրա իրականացման, վերահսկման,մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, անձնակազմի կատարելագործման,կադրերի պատրաստման, վերապատրաստման գործընթացները, կադրերի ընտրության, առաջխաղացման, ռազմական կրթության և գիտության զարգացման քաղաքա­կանու­թյան մշակման, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական ծառայության ընդունման և ծառայությունից արձակման (ազատման) գործընթացները կազմակերպելու ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության իրականացումը և հանդիսանում է վերահսկող մարմին ՊՆ համակարգի կադրային օղակների համար:

Համագործակցում է միջազգային խորհրդատվա­կան կազմակերպությունների, օտարերկրյա պաշտպանական գերատեսչությունների անձնակազմի կառավարման մարմինների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ուսումնական հաստատությունների ղեկավարության, նախարարության և ենթակա մարմին­ների կառուցվածքային ստորաբաժանումների հետ՝ կադրային աշխատանքների վարման և ռազմական կրթության կազմակերպման ուղղությամբ ծառացած խնդիրները լուծելու համար:

Իրականացնում է նախարարության և ենթակա  մարմնի, պետական հիմ­նարկ­նե­րի, կազմակերպություն­ների` մրցութային կարգով համալրման ենթակա թափուր պաշ­­­տոն­ներ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատ­րաստական և կազմակերպչական աշխատանքները:

Իրականացնում է նախարարության համակարգի կառուցվածքային, քաղաքացիական ծառայության և զինվորական պաշտոն­նե­րի հաստիքային, ինչպես նաև հաստիքացուցակների հաստատման հրամանների նախագծերի նախապատրաստական աշխատանքները:

Լիազորությունների շրջանակներում կազմակերպում է զին­ված ուժերի սպայական կազմի ատեստավորման անցկացումը, առաջ­խա­ղաց­ման ռեզերվի կազմման, զինծառայողներին պաշտոնի նշանակելու, զինվորական ծառայության անցնելու պայմանա­գրեր կնքելու, զինվորական կոչումներ շնորհելու (աստիճանազրկելու), պաշտոնից ազատելու, կադրերի տրամադրության տակ թողնելու, պահեստազոր արձակելու գործ­ընթացները:

Հսկողություն է իրականացնում նախարարության համակարգի ստորաբաժանումների կողմից սպա­յա­կան և ենթասպայական կազմերի զինվորական ծառայություն անցնելու հետ կապված կադ­րային հարցերի օրինականության ապահովման, ժամանակին և ճշտորեն կատար­ման նկատմամբ:

Մշակում է զինվորական ծառայությունը գրավիչ դարձնելու աշխատանքների ուղղությունները և աջակցում զինված ուժերի համալրման նպատակով թեկնածուներ հավա­քագրելու համար զինված ուժերի գլխավոր շտաբի, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և ռազմաուսումնական հաստատությունների (այսուհետ ՌՈՒՀ) կողմից մշակված ծրագրերի շրջանակներում միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներին:

Իրականացնում էՌՈՒՀ-երի ուսումնական ծրագրերի (ՀՀ ուսումնական հաստատությունների ռազմական, ռազմամասնագիտական առարկաների ծրագրերի) ուսում­­­նասիրություն՝ դրանք պահանջվող մակարդակին համապատասխան կազմելու և (կամ) բարեփոխելու նպատակով:

Վերահսկում է ռազմամարզական վարժարաններում, ուսումնա­կան հաստատությունների ռազմական ամբիոններում (ֆակուլտետներում) կադրերի պատրաստման և վերապատրաստման ծրագրերով ուսումնառության գործընթացը:

Վերահսկում է օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երում կադ­րերի պատրաստման և վերապատրաստման նպատակով ՀՀ ԶՈՒ թեկնածուների օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացմանն ուղղված առկա և հեռավար դասընթացների իրականացումը:

Նախապատրաստում է անձնակազմի կառավարմանն առնչվող օրենքներում և ենթաօրենսդրական իրավական ակտերում փոփոխություններ ու լրա­ցում­­ներ կատա­րելու մասին առաջարկներ:

Մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում անձնակազմի կառավարման և ռազմակրթական բնագա­վառին առնչվող օրենքներից կամ այլ իրա­վա­կան ակտերից բխող նախարարի հրամանների և դրանցում փոփոխություններ կամ լրա­ցումներ կատարելու մասին հրամանների նախագծերը:

Իրականացնում է նախարարության համակարգի անձնակազմին և ՊՆ միջնորդությամբ այլ անձանց պետական պարգևներով և գերատեսչական մեդալներով պար­գևա­տր­ման նախապատրաստական աշխատանքները:

CURRENT PROGRAMS

Service on the frontline plays a key role in the defence system of Armenia...

Read More

The ideology of the state programme "I Have the Honour" is to link the postponement of the service to future service as commander...

Read More