Ի գիտություն լրատվամիջոցների
<img width="250" height="167" align="left" src="/UserFiles/Image/press-rel-2010-11-30-b.jpg" alt=""/>Նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Շնորհավորելով Ի.Կուխտային դեսպանի բարձր պաշտոն ստանձնելու կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարության ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի միջև նոր թափ կստանա անվտանգության հարցերի շուրջ ռազմաքաղաքական երկխոսությունը, ինչպես նաև կշարունակվի զարգանալ երկկողմ ռազմական համագործակցությունը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
30/11/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնական այցը Հունգարիայի Հանրապետություն
<img width="203" height="300" align="left" alt="" src="/UserFiles/Image/mn-2010-11-24-a.jpg"/>Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Սեյրան Օհանյանի հանդիպումը Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարար դոկտոր Չաբա Հենդեյի հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թվականին Հունգարիան ստանձնելու է Եվրոպական Միության նախագահությունը` հանդիպման ընթացքում քննարկումները հիմնականում ծավալվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարար դոկտոր Չաբա Հենդեյի կողմից ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր:
24/11/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնական այցը Սլովակիա
<img width="250" height="151" align="left" src="/UserFiles/Image/mn-2010-11-23-a.jpg" alt=""/>Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Սլովակիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Գալկոյի հրավերով պաշտոնական այցով գտնվում էր Սլովակիայում: Պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարների միջև քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Սլովակիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Գալկոյի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սլովակիայի Հանրապետության Կառավարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է համագործակցություն հետևյալ հիմնական ոլորտներում` ռազմական կրթություն և զինվորական անձնակազմի մասնագիտացված ուսուցում, ռազմական բժշկություն, խաղաղապահություն, պաշտպանության ռազմավարական վերանայման բնագավառում փորձի փոխանակում և այլն:
23/11/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկելով 2010թ. աշնանային զորակոչի գործընթացը պատշաճ կազմակերպելու հարցերը` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հրաման է ստորագրել, որով զորամասերի հրամանատարներին կարգադրվում է զորակոչի շրջանում անձնական խիստ վերահսկողություն սահմանել նորակոչիկների ընդունման, նախնական բուժզննման, որակական բնութագրերի ուսումնասիրության և ուսումնական ծրագրերում համապատասխան ընդգրկվածության կազմակերպման նկատմամբ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նույն հրամանով զորամասերի հրամանատարներին կարգադրվում է յուրաքանչյուր 15 օրը մեկ անգամ նորակոչիկների առողջական վիճակի մասին մանրամասն տեղեկանք ներկայացնել ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչություն, իսկ հայտնաբերված ակնհայտ առողջական արատների մասին զեկուցել անմիջապես: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
22/11/2010
ԱվելինՀՀ ՊՆ տեսչական խմբի այցը Թուրքիա
Ս.թ. նոյեմբերի 22-ին Թուրքիայի Հանրապետություն մեկնեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեսչական խումբը` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում տեսչություն անցկացնելու նպատակով: Տեսչությունը նպատակ է հետապնդում հայտարարված վայրում` Բայազետ քաղաքում տեղակայված զորամասում, ստուգել ԵՍԶՈՒ պայմանագրով սահմանված սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակական սահմանափակումների պահպանումը: Սա հայկական տեսչական խմբի երկրորդ այցն է Թուրքիա: 2010թ. մարտին հայկական կողմը տեսչություն է անցկացրել 1999 թվականի Վիեննայի Փաստաթղթի շրջանակներում և ներառել է ստուգումներ Սարիղամիշում, Ղարսում, Արդահանում ու Իգդիրում տեղակայված զորամասերում: Վիեննայի Փաստաթղթին հակասող փաստեր չեն գրանցվել: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
22/11/2010
ԱվելինՄամլո հաղորդագրություն
ՀՀ զինված ուժերի զինծառայողների ու նրանց ընտանիքների միջև կապը բարելավելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է բջջային հեռախոսներից զինծառայողների օգտվելու կարգը: Համաձայն ընդունված կարգի` զինծառայողը սահմանված ժամերին իրավունք ունի օգտագործել իր դասակի տնօրինության տակ գտնվող բջջային հեռախոսը և զանգահարել հարազատներին: ՀՀ պաշտպանության նախարարության և VivaCell MTS ընկերության միջև ստորագրված պայմանագրով զինծառայողների համար գործելու է հատուկ սակագնային պլան, ըստ որի, զանգահարող զինծառայողը չի վճարելու: Հեռախոսազանգի համար վճարելու է զանգն ընդունող կողմը, որի մասին նա նախապես կտեղեկացվի:
19/11/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պարզաբանումները Սիվիլիտաս հիմնադրամի կողմից նոյեմբերի 15-ին բանակի թեմայով կազմակերպված քննարկման վերաբերյալ
Նկատի ունենալով այն, որ Սիվիլիտաս հիմնադրամի կողմից նոյեմբերի 15-ին բանակի թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ բարձրացված որոշ հարցեր հանրային հնչեղություն են ստացել` ստորև ներկայացնում եմ հետևյալ պարզաբանումները: ՀՀ պաշտպանության նախարարությունը վարում է թափանցիկ պաշտպանական քաղաքականություն: ՀՀ զինված ուժերի նկատմամբ գործում են ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմներ, որոնց մեջ առանձնահատուկ դեր ունեն Ազգային ժողովը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցները: Այդ մեխանիզմները աստիճանաբար ավելի են ընդլայնվում ու կատարելագործվում` հանդիսանալով պաշտպանական բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկը:
17/11/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ԵՊՀ ուսանող զորակոչիկների հետ
Ս.թ. Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԵՊՀ ուսանող զորակոչիկներին: Հանդիպման ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ` նախազորակոչային պատրաստությունից մինչև զորացրումից հետո քաղաքացիական կյանքում ինտեգրվելու խնդիրը: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-11-17-zorakochikner-2.jpg"/> Պատասխանելով զորակոչիկների հարցերին` Ս.Օհանյանը նշեց, որ զինվորական ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք են բերում կամային բարձր հատկանիշներ ու գիտելիքներ, որոնք օգտակար են քաղաքացիական կյանքում նրանց հետագա հաջողությունների համար: Պաշտպանության նախարարը նշեց, որ նախազորակոչային շրջանում անհրաժեշտ է համապատասխան աշխատանք տանել, որպեսզի զորակոչիկները հասարակությունից բանակ բերեն միայն դրականը:
17/11/2010
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
Աշնանային զորակոչի անցկացմանը նպաստելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախաձեռնած համատեղ միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 17-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա համալսարանական զինակոչիկների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հետ: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի նոյեմբերի 17-ին` ժամը 10.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
16/11/2010
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպությունն աշնանային զորակոչի անցկացմանը նպաստելու նպատակով և Ուսանողության միջազգային օրվա առթիվ նախաձեռնել են եռօրյա համատեղ միջոցառումների ծրագիր:
12/11/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2010թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները և բողոքները քննարկելու և բարձրացված հարցերին արագ լուծում տալու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
12/11/2010
Ավելին