ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությանը

<img width="250" height="157" align="left" src="/UserFiles/Image/press-rel-2010-12-17-d.jpg" alt=""/>ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, դեր ծովակալ Մարկ Մոնտգոմերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Կարևորելով պաշտպանության ռազմավարական վերանայման, ռազմական կրթության, խաղաղապահության, ականազերծման և պաշտպանության այլ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությունը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ այն ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության կարևոր ուղղություններից է:

17/12/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագիտական խմբին

<img width="250" height="167" align="left" src="/UserFiles/Image/press-rel-2010-12-17-b.jpg" alt=""/>ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է խորհրդատվական առաքելությամբ Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագիտական խմբին: Ներկայացնելով ռազմական կրթության բնագավառում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող քաղաքականությունը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է այդ ուղղությամբ իրականացված բարեփոխումները, ինչպես նաև դրանց արդյունքում ստեղծված ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի նախագծի առանձնահատկությունները: Կարևորելով ռազմական կրթության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ այն բխում է ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը կյանքի կոչելու համար փորձագիտական խորհրդատվության անհրաժեշտությունից և ՀՀ կողմից վարվող թափանցիկ պաշտպանական քաղաքականության տրամաբանությունից:

17/12/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցեց նորակառույց զորանոցների բացմանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի երկու զորամասեր և մասնակցել բանակային շինությունների բացման արարողություններին: Ծանոթանալով նորակառույց զորանոցների պայմաններին` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ զինծառայողների ծառայության պայմանների բարելավումը շարունակական գործընթաց է, և այսուհետ ևս ամեն ինչ արվելու է, որպեսզի ՀՀ զինված ուժերի բոլոր զորամասերում զինվորներն ունենան հարմարավետ զորանոցներ, ժամանակակից սարքավորումներով հագեցած ճաշարաններ, ուսումնական պարապմունքների համար նախատեսված բարեկարգ լսարաններ, գրադարաններ, մարզասրահներ, ժամանցի կազմակերպման համար անհրաժեշտ սենյակներ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

15/12/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը հակաօդային պաշտպանության զորամաս

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հակաօդային պաշտպանության զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին: Կարևորելով հակաօդային պաշտպանության զորքերի դերը խաղաղության պահպանման գործում` Սեյրան Օհանյանը նշել է, որ Արցախյան փառավոր պատերազմում ՀՕՊ զորքերի ստեղծած ավանդույթների պահպանմամբ, ինչպես նաև գերազանց ծառայությամբ է հնարավոր անառիկ պահել մեր հայրենիքի խաղաղ երկինքը: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-12-14-c-3.jpg"/>

14/12/2010

Ավելին

Ականազերծման վերաբերյալ քննարկումներ ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչ պարոն Լուկա Բահինին և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանին: Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Հայաստանում իրականացնում են ականներից տուժած անձանց օժանդակության ծրագրեր:

14/12/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Լեհաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի պատվիրակությանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց դեկտեմբերի 10-ից 14-ը Երևանում գտնվող Լեհաստանի ազգային ռազմական արդյունաբերության պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու գլխավորած պատվիրակությանը: Լեհաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի պատվիրակությունը, որի կազմում էին Լեհաստանի ռազմական արդյունաբերության գործարանների, օդուժի տեխնոլոգիայի ինստիտուտի, արդյունաբերական օպտիկայի կենտրոնի ներկայացուցիչներ, Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է ՀՀ ռազմական արդյունաբերության գործարաններ և հանդիպել ոլորտի պատասխանատուների հետ:

14/12/2010

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Դեկտեմբերի 14-ին ՀՀ Տավուշի մարզում` Բերդավան բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Մինչև դիտարկման անցկացումը ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի կունենա բրիֆինգ: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի դեկտեմբերի 14-ին` առավոտյան ժամը 07:15-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրից (Բագրևանդի 5): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093 774 377 կամ 091 316 571 հեռախոսահամարներով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

13/12/2010

Ավելին

«Թեժ գիծ» պաշտպանության նախարարությունում

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինծառայությանն առնչվող խնդիրներին և քաղաքացիներին հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում է 1-88 անվճար հեռախոսահամարով շուրջօրյա «թեժ գիծ»: Հաղորդակցության գաղտնիությունը երաշխավորվում է: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

13/12/2010

Ավելին

Զորակոչային աշխատանքների դիտարկում

<img width="250" height="170" align="left" src="/UserFiles/Image/press-rel-2010-12-06-b.jpg" alt=""/>ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստման ու անցկացման դիտարկման հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովը, որը բաղկացած է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից, դեկտեմբերի 6-ից 27-ը դիտարկելու է աշնանային զորակոչի գործընթացը: Կարևորելով հանձնաժողովի աշխատանքը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ամեն ինչ պետք է անել զորակոչի ընթացքում ի հայտ եկող թերացումները արձանագրելու և արագ կերպով համապատասխան լուծումներ տալու համար: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

06/12/2010

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: Հավատարմագրման համար անհրաժեշտ է մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն` ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը և բնակության հասցեն, բ) հավատագրման ներկայացվող լրագրողի անունը, ազգանունը (ըստ անձնագրի), գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները), դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսների ու հեռապատճեների համարները, մեկ լուսանկար (3x4 չափի):

05/12/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

<img width="250" height="132" align="left" src="/UserFiles/Image/press-rel-2010-12-02-b.jpg" alt=""/>Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Բարձր գնահատելով պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության արդյունավետությունը` Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ պարոն Ռենոյի պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտի համագործակցության զարգացմանը` նպաստելով տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի ռազմակրթական հաստատություններում հայ սպաների կրթության, խաղաղապահության ոլորտում փորձի փոխանակման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

02/12/2010

Ավելին

ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակության այցը ՀՀ պաշտպանության նախարարություն

<img width="250" height="165" align="left" src="/UserFiles/Image/press-rel-2010-12-01-NATO-2.jpg" alt=""/>Ս.թ. դեկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակությունը քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Դիտեր Լոզերի գլխավորությամբ հյուրընկալվեց ՀՀ պաշտպանության նախարարությունում: Ճանաչողական-ուսումնական այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակությունը բաղկացած էր քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրներից և պրոֆեսորադասախոսական անձնակազմից: Պատվիրակության մեջ կար նաև մասնակից Ադրբեջանից: ՀՀ պաշտպանության նախարարությունում ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրների համար դասախոսություններով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության և ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ներկայացրեց ՀՀ պաշտպանական քաղաքականությունը:

01/12/2010

Ավելին