AF GS Apparatus

HEAD OF THE GS APPARATUS

Ara Petrosyan

colonel

Appointed Head of the Armed Forces Troops Service and Military Service Security Department on February 25, 2019.

Read More

Վարչության գործունեության մասին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատը կազմավորվել է 2009թ. հունվարի 26-ին:
Կազմավորման օրվանից առ այսօր ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավարն է գեներալ-մայոր Արիս Բրուտյանը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատը գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանում է, որը խաղաղ և պատերազմի ժամանակ ապահովում է գլխավոր շտաբի կազմակերպչական, վարչաիրավական և վերլուծական-հսկողական գործառույթների իրականացումը:
Վարչական ապարատի լիազորությունները սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամաններով ու վարչական ապարատի կանոնադրությամբ:


Վարչական ապարատի խնդիրներն ու գործառույթներն են. 

  1. ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու կազմակերպչական, վարչաիրավական և վերլուծա-հսկողական ապահովումը, 
  2. ԶՈՒ գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների փոխհարաբերությունների համակարգումը, ՀՀ պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, գլխավոր շտաբի պետի տեղակալների հրամանները, կարգադրությունները, հանձնարարականները կատարողներին հասցնելը և կատարման հսկողությունը, 
  3. ԶՈՒ գլխավոր շտաբի լիազորություններին վերաբերող օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման կազմակերպումը և սահմանված ընթացքի ապահովումը,
  4. ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ու նյութատեխնիկական միջոցներով ապահովման կազմակերպումը,
  5. Գլխավոր շտաբի պետի հրամանների, կարգադրությունների նախագծերի մշակումը, նախապատրաստումը, ստորագրման ներկայացումը և կատարողներին հասցնելը, 
  6. Զինծառայողների, քաղաքացիների նամակների, բողոքների, առաջարկությունների և դիմումների ընդունումը, հաշվառումը և ուսումնասիրումը, դրանց պատասխանների նախագծերի նախապատրաստման կազմակերպումն ու ստորագրման ներկայացումը,
  7. իր իրավասության սահմաններում պաշտպանության նախարարության աշխատակազմի, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմից դուրս կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների, առանձին բաժինների, զորամիավորումների և զորամասերի, իսկ անհրաժեշտության դեպքում` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության իրականացումը,
  8. իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

Contact

Address: Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բագրևանդի 5, 0044
Phone: (+37410) 29-46-28