Մայիսյան տոներին ընդառաջ
24 March, 2010 00:00Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին և Շուշիի ազատագրման 18-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և Էրեբունու թաղապետարանի աջակցությամբ մարտի 24-ին, Երևանի Էրեբունի համայնքի Ազատամարտիկների պուրակում կազմակերպվեց ծառատունկ:
Տոնական միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի վետերաններ, ազգային բանակի ժամկետային զինծառայողներ, դպրոցականներ և ուրիշներ:
Ծառատունկի ընթացքում ՊՆ «Զորական» համույթի և դպրոցականների հայրենաշունչ կատարումները նոր լիցք ու տոնական տրամադրություն հաղորդեցին ներկաներին: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին հայրենիքի համար զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Այսպիսի միջոցառումները հարգանքի տուրք են հերոսների հիշատակին և յուրահատուկ դաս` սերունդների համար:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն