Սեյրան Օհանյանը ընդունել է ՌԴ ՌՏՀԴԾ տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը

14 August, 2013 00:00
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է եռօրյա այցով օգոստոսի 13-ին Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործընկալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության և պայմանագրաիրավական բազայի զարգացմանը վերաբերվող մի շարք հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության տարածքում տեխնիկայի և սպառազինության վերանորոգման ու սպասարկման համար նախատեսված սերտիֆիկացված սպասակման կենտրոններ ստեղծելու վերաբերյալ: