Intergovernmental Agreement on Military Technical Cooperation Signed between Armenia and Kazakhstan

5 June, 2012 00:00
On June 5, the delegation headed by the Defense Minister of Kazakhstan Adilbek Dzhaksybekov arrived in Armenia on an official visit.

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ՂՀ պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով: Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը: Ստորագրման արարողության ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և առկա են բոլոր նախապայմանները համագործակցության ընդլայնման ու զարգացման համար: Սեյրան Օհանյանն արձանագրել է, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը և Ղազախստանը արդյունավետորեն համագործակցում են ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով` նշելով, որ այդ գործում լուրջ դերակատարություն կարող է ունենալ երկու գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված միջկառավարական համաձայնագիրը: Սեյրան Օհանյանի խոսքերով՝ այս համաձայնագիրը երկու երկրներին հնարավորություն կտա համագործակցել ռազմական տեխնիկայի փոխանակման, սպասարկման և նորոգման, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ: Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարն իր հերթին` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ստորագրված համաձայնագիրը կարևոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Ադիլբեկ Ջակսիբեկովը հավելել է, որ երկու երկրների ռազմական համագործակցությունը ներառում է ինչպես ռազմական կրթության ու ուսուցման, այնպես էլ փորձի փոխանակման և ռազմատեխնիկական ոլորտները: Նույն օրը Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ընդունել է նաև ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Այցի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել է ինստիտուտի կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացին: