Մամուլի հաղորդագրություն

25 November, 2011 00:00
2011թ. նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն աշխատանքային հանդիպում ունեցավ կարճատև այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ.Սեմերիկովը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ. դեկտեմբերի երկրորդ կեսին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի ու անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերի օրակարգերին վերաբերող մանրամասներ: Կողմերն անդրադարձել են նաև 2012թ. սեպտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կիրառմամբ համատեղ համալիր զորավարժության անցկացմանն առնչվող հարցերին, քննարկել են ՀԱՊԿ նոր աշխատանքային մարմնի` ռազմական կոմիտեի ստեղծման ուղղությամբ ընթացող կազմակերպչական ու իրավական, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համար զինվորական կադրերի պատրաստմանը վերաբերող հարցեր: