Press-Release

9 December, 2011 00:00
The Handbook on Human Rights and Fundamental Freedoms of Armed Forces Personnel of Geneva Centre for the Democratic Control of Armed Forces (DCAF) was translated into Armenian with the contribution of the OSCE Office in Yerevan.

Այդ ձեռնարկի հիման վրա ՀՀ զինված ուժերի ուսումնական ծրագրերում ներդրվելու է «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթաց: Որպես այդ դասընթացի նախապատրաստական փուլ` ՀՀ պաշտպանության նախարարություն-ԵԱՀԿ երևանյան գրասենյակ-քաղաքացիական հասարակություն եռակողմ արդյունավետ համագործակցության շրջանակում ս.թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի բոլոր զորամիավորումներում, ռազմական ոստիկանությունում և ռազմաուսումնական հաստատություններում անցկացվում են «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով դասախոսություն-քննարկումներ: Քննարկումներն անցկացնում են «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետները, իսկ ծրագիրը ֆինանսավորվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից: Դեկտեմբերի 8-ին դասախոսություն-քննարկում տեղի ունեցավ Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում, որին ներկա էին նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները: