ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին

20 April, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 20-ին ընդունել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովին:

Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի գլխավորած պատվիրակության ապրիլի 18-ից 20-ը այցը Հայաստանի Հանրապետություն տեղի է ունեցել ՀՀ տարածքում տեղակայված 102 ռուսաստանյան ռազմակայանի զորամասերի և ստորաբաժանումների տեղակայման օպտիմալացման միջոցառումների իրականացման գործընթացի ստուգման և վերահսկման նպատակով: Աշխատանքային այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի հետ: ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, պլանավորել են հետագա միջոցառումների ծրագրերը: ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը ընդհանուր առմամբ գոհունակություն են հայտնել պլանավորված աշխատանքների կատարումից: