Ցավակցական հեռագիր

13 January, 2012 00:00
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի անունից հայտնում եմ խորին ցավակցություն և անկեղծ զորակցություն Գևորգ Անդրեյի Վարդանյանի մահվան կապակցությամբ:

Մեր ժողովուրդը կորցրեց իր ականավոր զավակներից մեկին, ում գործունեությունը դեռ երկար տարիներ կմնա որպես Հայրենիքը սիրելու և Հայրենիքին ծառայելու օրինակ: Գևորգ Անդրեյին նշանակալի ներդրում ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմական հետախուզության ստեղծման գործում, և լեգենդար հետախույզի կերպարը ընդմիշտ կմնա մեր սրտերում: Փոխանցում ենք մեր անկեղծ ցավակցությունները Գևորգ Անդրեյի Վարդանյանի հարազատներին և մտերիմներին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան