ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2 May, 2007 00:00Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ՀՀ ՊՆ ԱՌՀԻ) հայտարարում է մրցույթ` Ինստիտուտի վերլուծական կենտրոնում հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար`
1. Գիտնական-վերլուծաբան.
2. Թարգմանիչ:
1. Գիտնական-վերլուծաբան.
2. Թարգմանիչ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են հայերենին ու առնվազն երկու օտար լեզվի և բավարարում հետևյալ պահանջներին`
Գիտնական-վերլուծաբանի թափուր պաշտոնի համար.
ունեն գիտական աստիճան (գիտությունների դոկտոր, PhD, գիտությունների թեկնածու) կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորմամբ.
մասնագիտացած են տարածաշրջանի կամ տարածաշրջանում զգալի դերակատարում ունեցող երկրներից (Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, արաբական երկրներ, Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ) կամ կազմակերպություններից (ԱՊՀ, ՀԱՊԿ, Եվրամիություն, ՆԱՏՕ) որևէ մեկի ուղղությամբ, և տիրապետում են դրա պետական կամ պաշտոնական լեզվին (լեզուներից որևէ մեկին).
ունեն մասնագիտական աշխատանքային ստաժ.
ունեն ընտրված ուղղությամբ գիտական հրապարակումներ (մենագրություններ, հոդվածներ):
Թարգմանչի թափուր պաշտոնի համար.
ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորմամբ).
ազատ տիրապետում են անգլերեն և ռուսերեն լեզուներին (այդ թվում` քաղաքագիտական և ռազմաքաղաքական տերմինաբանությանը).
ունեն մասնագիտական աշխատանքային ստաժ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2007թ. մայիսի 16-ը ՀՀ ՊՆ ԱՌՀԻ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1.դիմում (ձևը կարելի է ստանալ այստեղից կամ անմիջապես ԱՌՀԻ-ից).
2.անձնագրի և սոցիալական քարտի պատճենները.
3.գիտական աստիճանը կամ բարձրագույն մասնագիտական կրթությունը հաստատող պետական նմուշի դիպլոմի (վկայականի) և/կամ արտասահմանյան ուսումնական հաստատությունից ստացված, Հայաստանի Հանրապետությունում վավեր գիտական աստիճանի շնորհման մասին վկայականի ե/կամ ավարտական փաստաթղթի պատճենները:
4.ինքնակենսագրություն (լրացվում է տեղում).
5.աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածք, կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
6.զինվորական գրքույկի պատճենը (զինապարտ լինելու դեպքում).
7.4 լուսանկար` 3x4 չափի:
2-րդ, 3-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացվեն բնօրինակների հետ միասին, որոնք, համեմատվելուց և իսկությունը հաստատելուց հետո, վերադարձվում են:
Մրցույթի մասնակիցները ներկայացնում են իրենց հեղինակած (կամ համահեղինակած) գիտական հրապարակումները (մենագրություններ, հոդվածներ) կամ դրանց պատճենները (աղբյուրի առաջին էջի և բովանդակության պատճենների հետ միասին), ինչպես նաև այն թեմաների (ուղղությունների) ցանկը, որոնք, իրենց կարծիքով, առավել արդիական են և որոնց հետագա մշակման գործում (Ինստիտուտի գործունեության շրջանակներում) իրենք կարող են որոշակի ներդրում ունենալ:
Մրցույթի մասնակիցներն իրենց հայեցողությամբ կարող են ներկայացնել մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժ.11:00 - 16:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Հարցազրույցի փուլ անցնելու մասին մասնակիցները կտեղեկացվեն 2007թ. մայիսի 17-19-ին: Հարցազրույցը տեղի կունենա ՀՀ ՊՆ ԱՌՀԻ շենքում: Հարցազրույցի փուլում հաղթող ճանաչված մասնակիցները պետք է ներկայացնեն տեղեկանք բուժհիմնարկից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 908-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով չտառապելու մասին:
ՀՀ ՊՆ ԱՌՀԻ հասցեն` ք.Երևան, Կ.Ուլնեցու 56/6:
Տեղեկատու հեռախոս` (374 10) 28-73-21: