ՀՀ պաշտպանության նախարարը Բրյուսելում մասնակցեց պաշտպանության նախարարների ամենամյա նիստին
15 June, 2007 00:00
Նիստից առաջ կայացած կարճատև հանդիպման սկզբում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սխեֆերը Միքայել Հարությունյանին շնորհավորեց պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Կողմերը փոխանակեցին կարծիքներ Եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության գործընթացների վերաբերյալ:
Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը նիստում հնչեցրած իր ելույթում վերահաստատեց խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունն ընդլայնելու ՀՀ կառավարության պատրաստականությունը:
Նույն օրը կայացան երկկողմանի բանակցություններ Հունաստանի պաշտպանության նախարար Մեյմարակիսի և Չեխիայի պաշտպանության նախարար տիկին Պարկանովայի հետ, որոնց հետ քննարկվեցին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ կարողությունների զարգացմանն ու իրականացվող պաշտպանական բարեփոխումներին այդ երկրների կողմից ցուցաբերվող աջակցությանն առնչվող հարցեր: