Ceremony of handing over diplomas took place at the Military-Aviation Institute
31 July, 2007 00:00The ceremony of handing over diplomas and initial officer ranks to the alumni of the institute took place at the Military-Aviation Institute after Marshal Khamperyants on Tuesday.
Ողջունելով հյուրերին, հանդիսության մասնակիցներին, Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմաավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դ.Բալայանը նշեց, որ տարեցտարի որակական առաջընթաց է նկատվում, քանի որ ռազմաավիացիոն ինստիտուտի խնդիրն է պատրաստել որակյալ սպա: Նա հավաստիացրեց, որ իր սաները արժանապատվությամբ և պատվով կկատարեն զինվորական պարտականությունները` հավատարիմ մնալով տրված երդմանը:
«Հպարտություն է մեզ համար, որ Արցախյան ազատամարտից սերված հայկական բանակը շարունակվում է համալրվել մեր ազգային ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներով: Այս օրվա մասին երազել ենք բոլորս»,- իր խոսքում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը` շնորհավորելով նորաթուխ սպաներին` ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ:
Շարահրապարակում զինվորական քայլերթից անմիջապես հետո տեղի ունեցավ Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի 2007թ. շրջանավարտների` ըստ ծառայության վայրի բաշխումը վիճակահանությամբ:
Այսպիսով, ավարտվեց ռազմաուսումնական հաստատությունների 2007թ. շրջանավարտների` վիճակահանությամբ բաշխման գործընթացը: