Կխրախուսվեն Իրաքում խաղաղապահ առաքելություն իրականացնելիս աչքի ընկած զինծառայողները
7 August, 2007 00:00Ս.թ. օգոստոսի 9-ին Մայրաքաղաքային գնդում տեղի կունենա Իրաքի հետպատերազմյան վերականգնման գործընթացի շրջանակներում խաղաղապահ առաքելությունն ավարտած 5-րդ հերթափոխի զինծառայողների խրախուսման հանդիսավոր արարողությունը:
Առաքելության ընթացքում ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին պարգևներ կհանձնի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ - գնդապետ Ս.Օհանյանը:
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է:
Միջոցառման սկիզբը` ժամը 19:00: