Կխրախուսվեն Իրաքում խաղաղապահ առաքելություն իրականացնելիս աչքի ընկած զինծառայողները

7 Августа, 2007 00:00
Ս.թ. օգոստոսի 9-ին Մայրաքաղաքային գնդում տեղի կունենա Իրաքի հետպատերազմյան վերականգնման գործընթացի շրջանակներում խաղաղապահ առաքելությունն ավարտած 5-րդ հերթափոխի զինծառայողների խրախուսման հանդիսավոր արարողությունը:

Առաքելության ընթացքում ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին պարգևներ կհանձնի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ - գնդապետ Ս.Օհանյանը: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է: Միջոցառման սկիզբը` ժամը 19:00:
  • Поделиться