Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ ուսումնա-մեթոդական հավաքին
16 August, 2007 00:00Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանի համաձայն ս.թ. օգոստոսի 21-ից 23-ը ՀԱՊԿ միացյալ շտաբը և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Համազորային ակադեմիան կանցկացնեն ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի կրակային խոցման պլանավորման մասնագետների ուսումնամեթոդական հավաք:
Հավաքի ընթացքում նախատեսվում է մշակել մարտական գործողությունների նախապատրաստման և վարման ժամանակ կոալիցիոն կազմով զորախմբերի ղեկավարման և փոխգործակցության կազմակերպման տեսական և գործնական նշանակության հարցեր: Այն կանցկացվի ՌԴ ԶՈՒ Համազորային ակադեմիայի «Վիստրել» ուսումնական կենտրոնում: Միջոցառմանը Հայաստանից կմասնակցի ՀՀ զինված ուժերի երկու սպա: