Գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ողջույնի խոսքը Օշականի ճակատամարտի 180-ամյակի առթիվ
17 August, 2007 00:00Պարոնայք գեներալներ, սպաներ, հանդիսության հարգելի մասնակիցներ
ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմի, պաշտպանության նախարարի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Օշականի ճակատամարտի 180-ամյակի առթիվ:
ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմի, պաշտպանության նախարարի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Օշականի ճակատամարտի 180-ամյակի առթիվ:
Այսօր ես կանգ չեմ առնի պատմական փաստերի և տարեթվերի վրա, քանի որ դրանց մասին արդեն խոսվեց նախորդ ելույթներում:
Օշականի ճակատամարտը, որին ռուսական կողմից մասնակցել են բազմաթիվ հայ աշխարհազորայիններ, ռուս զենքի հաղթանակի և հայ-ռուսական դարավոր զինվորական եղբայրության վառ օրինակներից է:
Օշականի ճակատամարտում ոչ միայն տարանք հերթական հաղթանակ հակառակորդի հանդեպ, այլև փրկվեց Էջմիածնի եկեղեցին` հայկական քրիստոնեական հավատքի և հոգևոր բնօրրանը:
Հայ ժողովուրդն ամեն անգամ այս հիշարժան օրը հարգանքի տուրք է մատուցում ռուս մարտիկներին` երախտագիտությամբ հիշելով նրանց մարտական սխրանքները հայկական հողում, որը հարազատ մոր պես ընդունեց ռուս քաջ մարտիկների աճյունները: Ահա թե ինչու է այն թանկ ու սուրբ և° հայերիս, և° ռուսների համար: Սա վառ վկայությունն է մեր սուրբ հողի հավերժության և երկու ժողովուրդների բարեկամության:
Այս հուշարձանն իր բնույթով բացառություն չէ. ռուս-հայկական եղբայրությանը նվիրված թանգարան Աբովյանում, հայ ժողովրդի մեծ բարեկամ Գրիբոյեդովի արձանը Երևանում, Պուշկինի լեռնանցքը Վանաձորում: Այս շարքը կարելի է շարունակել:
Ռուս-հայկական եղբայրության տեսանկյունից այս ճակատամարտը ևս բացառություն չէր. այն իր արմատներով հասնում է մինչև 10-11-րդ դդ.` Կիևյան Ռուսաստան: Հեռավոր` 1826-1828թթ. պատերազմի ժամանակ թշնամու թիկունքում մնաց շրջափակված Շուշին, որի` երկու ամիս տևած հերոսական և հաղթական պաշտպանությունը մեծ դեր խաղաց թշնամու ծրագրերի խափանման և մեր փառավոր հաղթանակի գործում: Արևելյան Հայաստանի ազատագրումից հետո էլ ռուս-հայկական եղբայրությունը զարգացում ապրեց: Հատկապես ուզում եմ ընդգծել Շուշիի դերը 1992-94թթ. Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարում: Այս, ինչպեսև մյուս պատերազմներում, Շուշիի ազատագրումը խորհրդանշում է հայ ժողովրդի արդար պայքարի հաղթական ավարտի սկիզբը:
Ռուսաստանի վարած հաջորդ բոլոր պատերազմներին, լինի դա Կովկասում, թե Եվրոպայում` ներառյալ առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները, հայերը մասնակցել են և´ որպես զինվորներ, կամավորներ, և´ որպես գեներալներ, մարշալներ, ծովակալներ: Եվ մարտնչել են նրանք ոչ թե ստիպողաբար, այլ սրտի կանչով և հանուն հայրենիքի:
Այսօր Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և այդ դաշինքն ամրապնդված է ռուս և հայ զինվորների` կռվի դաշտերում, Օշականի ճակատամարտում թափված արյունով:
Ավարտելով խոսքս ևս մեկ անգամ շնորհավորում եմ հանդիսության մասնակիցներին այս փառավոր հաղթանակի առթիվ, որը պարտավորեցնում է բոլորիս աչքի լույսի պես պահել և պահպանել մեր եղբայրությունը: Թող դարեր հարատևի Մեծ Ռուսաստանի և հազարամյա Հայաստանի միջև բարեկամությունը: