…
20 October, 2007 00:00
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԲՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցևի, ԲՀ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Նիկիտինի, ԲՀ պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Ազամատովի, ինչպես նաև Մինսկի և Սլուցկի Միտրոպոլիտ, Համայն Բելառուսի Պատրիարքության Տեղապահ, Գերսրբազան Ֆիլարեթի հետ:
ՀՀ ՊՆ պատվիրակությունը այցելեց նաև ենթասպաների և կրտսեր մասնագետների պատրաստման 72-րդ միացյալ գվարդիական ուսումնական կենտրոն: Այցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-բելառուսական ռազմական և ռազմաարդյունաբերական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները:
