Եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարը

5 November, 2007 00:00
Ս.թ. նոյեմբերի 6-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարի գլխավորած պատվիրակությունը:

Ս.թ. նոյեմբերի 7-ին պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Ս.Սարգսյանի և ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի հետ: Ժամը 11:30-ին պատվիրակությունը կայցելի Մատենադարան, իսկ 14:10-ին` Երևանի Կապույտ Մզկիթ: Ս.թ. նոյեմբերի 8-ին, ժամը 9:20-ին գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Նույն օրը պատվիրակությունը պաշտոնական հանդիպում կունենա ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հետ: Ժամը 11:50-ին Հայաստան-Իրան երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տանը, որից հետո տեղի կունենա մամլո ասուլիս Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ: Ժամը 13:00-ին պատվիրակությունը կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Նույն օրը Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Նաջարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իրան: