ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի ուղերձը հայ խաղաղապահներին
21 April, 2008 00:00Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի խաղաղապահներ.
Այսօր դուք թե° Կոսովոյում, թե° Իրաքում իրականացնում եք ձեր առաքելությունը պատվով և հայ զինվորին հատուկ բարձր կարգապահությամբ ու մարտական ոգով:
Դրա մասին են վկայում ձեր առաքելության ընթացքում լեհական, հունական և ամերիկյան ստորաբաժանումների հրամանատարությունների կողմից ստացված բազում շնորհակալական նամակներն ու ուղերձները` ուղղված ՀՀ Զինված ուժերի հրամանատարությանը:

Այսօր Ձեր կողմից իրականացվող առաքելությունը դարձել է յուրաքանչյուր երկրի զինված ուժերի կարևորագույն խնդիրներից մեկը: Չի° կարելի պատկերացնել երկրագնդի վրա հակամարտությունների մի այնպիսի տարածաշրջան, որտեղ չզգացվի խաղաղապահների կողմից իրականացվող առաքելության անհրաժեշտությունը:
Ձեր ծառայությունն իր բնույթով դարձել է ժամանակի հրամայականը:
Դուք մինչ այսօր, և, վստահ եմ , որ այսուհետ նույնպես, բարձր կպահեք ՀՀ զինված ուժերի ձեռք բերած բարի համբավը, հայ զինվորի պատիվը, կլինեք ձեր ծառայակից յուրաքանչյուր օտարերկրացի զինվորի համար կարգապահության և մարտական բարձր ոգու օրինակ:
Ստանձնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը ողջունում եմ բոլորիդ` դժվարին, բայց արժանապատիվ ծառայությունն իրականացնելու կապակցությամբ:
Մաղթում եմ ձեզ առողջություն, համբերություն և բարի վերադարձ Հայրենիք: