Ս.Օհանյանը հանդիպեց ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
15 May, 2008 00:00Ս.թ. մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԼՂՀ իշխանությունների և ՌԴ Հասարակական կապերի զարգացման միջազգային ինստիտուտի նախաձեռնությամբ ԼՂՀ և Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Հյուրերը շնորհավորեցին Սեյրան Օհանյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեցին, որ նրա գլխավորած գերատեսչությունը, հետայսու ևս, կպահպանի մինչ օրս ձևավորված բարի ավանդույթները` շարունակելով համագործակցությունը ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցների հետ:
Ողջունելով լրագրողներին, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը շնորհավորեց բոլորին մայիսյան տոնակատարությունների կապակցությամբ, մասնավորապես նշելով, որ Մայիսը մեր ժողովրդի համար խորհրդանշական է. այն ամիս է համազգային մաքառման, պայքարի ու փառահեղ հաղթանակների. Ավարայր, Սարդարապատ, Հայրենական Մեծ Պատերազմ, Շուշի:
Նախարարը կարևորեց նաև Մեծ Հայրենականում տարած հաղթանակը` ի բարօրություն մեր ծողովրդի. այդ հաղթանակում հնչած խրոխտ մարտակոչի արձագանքը, հատելով ժամանակային անջրպետը` 1988-ին թևածում էր Հայոց աշխարհում` համայն հայությանը ոտքի հանելով նոր հաղթական ազատամարտի:
Այնուհետև նախարարը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի: