ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ
20 June, 2008 00:00Ս.թ. հունիսի 20-ին Երևանի Մայրաքաղաքային գնդում տեղի ունեցավ «Պատիվ ունեմ ներկայանալու» խորագրով շնորհանդեսային միջոցառումը, որին ներկա էին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, բարձրաստիճան այլ այրեր և սպաներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ծնողներ:
Միջոցառման ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Թեմուր Շահնազարյանը մանրամասը ներկայացրեց իր կենսագրական տվյալները, ձեռքբերումները, անցած ճանապարհը, ինչպես նաև զորամասի անցած մարտական ուղին:
Միջոցառման ավարտին գնդապետ Թ.Շահնազարյանը պատասխանեց ծնողներին հուզող հարցերին:
Այնուհետև ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը և ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը զրուցեցին ծնողների հետ, ծանոթացան առկա խնդիրներին, պատասխանեցին նրանց, ինչպես նաև լրագրողների հարցերին: