Ամենամյա հանդիպում` ռազմական կցորդների հետ
26 January, 2009 00:00Ս.թ. հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամենամյա հանդիպումը ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների հետ:
Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը նախ ողջունեց հրավիրվածներին` ՊՆ նորակառույց վարչական համալիրում, ապա ներկայացրեց պաշտպանության բնագավառի` 2008թ. միջազգային ռազմական համագործակցության ընթացքն ու իրականացված հիմնական միջոցառումները, ինչպես նաև պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքները:
Այս համատեքստում Ս.Օհանյանն անդրադարձավ նաև ՙՊաշտպանության մասին՚ ՀՀ նոր օրենքին և պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց ռազմական կցորդների հարցերին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց վերջիններիս` ռազմական դիվանագիտության ոլորտում համագործակցության համար: