Կապի նոր համակարգ զինված ուժերում

28 Апреля, 2009 00:00
Ս. թ. ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից նախարարության ղեկավար կազմի և զորամիավորումների հրամանատարների հետ խորհրդակցություն անցկացնելու համար առաջին անգամ կիրառվել է տեսահեռախոսային կոնֆերանս-կապը:

ՀՀ զինված ուժերում ներդրված ժամանակակից թվային տեսահեռախոսային կապը պաշտպանության նախարարության ղեկավարության և զորամիավորումների հրամանատարների միջև  նախատեսված է ինչպես զորքերի ամենօրյա գործունեության, այնպես էլ մարտական գործողությունների ժամանակ զորքերի ղեկավարման համար: Խորհրդակցությունների անցկացումը թվային տեսահեռախոսային կապի հնարավորություններից միայն մեկն է:
  • Поделиться