Հայ բուժծառայողը հայրենիքի և իր գործի նվիրյալն է
Նոյեմբերի 17-ին ՊՆ կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի տարածքում հանդիսավորությամբ նշվեց բուժծառայողի օրը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազգային բանակի բուժծառայողներ, հյուրեր: Ողջունելով և մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով բոլոր բուժծառայողներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում կարևորելով բուժծառայողի դերը զինված ուժերում, նշեց, որ արցախյան հերոսամարտի տարիներին մեծ է եղել բուժծառայողների դերը, և բազմաթիվ քաղաքացիական բժիշկների հենց պատերազմի դաշտում ստացան բուժծառայողի իրենց առաջին մկրտությունը, նաև հայ բուժծառայողի սխրանքի ու հերոսության շնորհիվ է կերտվել մեր հաղթանակը: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/buj-3.jpg" alt=""/>
17/11/2009
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
Ս.թ. նոյեմբերի 17-ին` ժամը 12.00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա Հայկ Դեմոյանի «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի «Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան սպառազինությունն ու ռազմարվեստը», «Վանի թագավորության պատերազմներն ու ռազմարվեստը» հատորյակների շնորհանդեսը: Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի նոյեմբերի 17-ին` ժամը 11.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
16/11/2009
ԱվելինԲելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պատվիրակությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում
<img height="166" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/Belarus-2009-11-12-a.jpg"/>Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա. Միրզաբեկյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պաշտոնական պատվիրակությանը, որը գլխավորում էր անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ Ս. Զասը: Հանդիպման ընթացքում Ա. Միրզաբեկյանը հյուրերին ծանոթացրեց ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին և զինված ուժերում ընթացող բարեփոխումներին:
11/11/2009
ԱվելինԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը
Նոյեմբերի 10-ին Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում կայացավ ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 57-րդ նիստը, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի մասնակիցները քննարկել են ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտում բազմապլանային գործընկերային համագործակցության, տարածաշրջանային անվտանգության եւ ԱՊՀ երկրների պաշտպանական գերատեսչությունների հետագա ինտեգրացման անհրաժեշտության հարցերը:
11/11/2009
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
Նոյեմբերի 11-ին` ժամը 13.30-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա երեք զորակոչերից անհարկի խուսափած Հայկազ Գրիգորի Սեդրակյանի բաց դատավարությունը: Դատավարությունը լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչները գործի առնչությամբ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող են նոյեմբերի 11-ին` ժամը 13.00-ին, այցելել Արաբկիր համայնքի տարածքային զինկոմիսարիատ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
09/11/2009
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնեց Դուշանբե
2009 թվականի նոյեմբերի 10-ին Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Դուշանբե:
09/11/2009
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
Նոյեմբերի 9-ին ՀՀ տարածքում կմեկնարկի 2009թ. աշնանային զորակոչը: Զորակոչի առաջին օրը ՀՀ զինված ուժերի շարքերը համալրելու կմեկնեն մայրաքաղաքի Նոր Նորքի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի, Մաշտոցի տարածքային զինկոմիսարիատներում կցագրված երիտասարդները: Նախատեսվում են նորակոչիկների այցելություններ համայնքներում գտնվող եկեղեցիներ: Նշված համայնքներում աշնանային զորակոչի առաջին օրվան նվիրված միջոցառումները, որոնց կարող են մասնակցել նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները, կմեկնարկեն տարածքային զինկոմիսարիատներում` նոյեմբերի 9-ին, առավոտյան ժամը 09.00-ին: Միջոցառումները կշարունակվեն ՊՆ կենտրոնական հավաքակայանում: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ՊՆ կենտրոնական հավաքակայան տեղափոխող ավտոբուսը կմեկնի նոյեմբերի 9-ին` ժամը 15.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
07/11/2009
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
Նոյեմբերի 9-ին ՀՀ տարածքում կմեկնարկի 2009թ. աշնանային զորակոչը: Զորակոչի առաջին օրը ՀՀ զինված ուժերի շարքերը համալրելու կմեկնեն մայրաքաղաքի Նոր Նորքի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի, Մաշտոցի տարածքային զինկոմիսարիատներում կցագրված երիտասարդները: Նախատեսվում են նորակոչիկների այցելություններ համայնքներում գտնվող եկեղեցիներ: Նշված համայնքներում աշնանային զորակոչի առաջին օրվան նվիրված միջոցառումները, որոնց կարող են մասնակցել նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները, կմեկնարկեն տարածքային զինկոմիսարիատներում` նոյեմբերի 9-ին, առավոտյան ժամը 09.00-ին: Միջոցառումները կշարունակվեն ՊՆ կենտրոնական հավաքակայանում: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ՊՆ կենտրոնական հավաքակայան տեղափոխող ավտոբուսը կմեկնի նոյեմբերի 9-ին` ժամը 15.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
07/11/2009
ԱվելինՀայ հետախույզները պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները
<img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/hetakhuyz-f-1.jpg" alt=""/> Կամք և տոկունություն, մասնագիտական հմտություններ ու մարտական վարպետություն: Այս ամենն ամփոփված էր հետախույզների ցուցադրած գործողություններում: Նոյեմբերի 7-ին զինված ուժերի զորամասերից մեկում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 17-րդ տարեդարձը և հետախույզի մասնագիտական տոնը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, հյուրեր:
07/11/2009
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` 2009թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները և բողոքները քննարկելու և դրանց արագ լուծում տալու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: Զորակոչի ընթացքում քաղաքացիների ընդունելության կազմակերպման, դիմումների և բողոքների ընդունման համար հանձնաժողովի աշխատանքային օրեր են սահմանվել յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերը` ժամը 12.00-ից մինչև 16.00-ն: Իսկ քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում` Մոսկովյան 5 հասցեում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
06/11/2009
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Ռոբերտ Սիմոնսին
<img height="188" width="250" align="left" src="/UserFiles/Image/handipum-2009-11-06-b.jpg" alt=""/>2009թ. նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության, միջազգային անվտանգության և կայունության հաստատման, ՆԱՏՕ-ի գործողություններին ՀՀ զինված ուժերի մասնակցության, ԼՂ հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման համատեքստում տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր:
06/11/2009
Ավելին
Հայերեն
English
Русский