Քննարկվել են հայ – բրիտանական երկկողմ համագործակցության հարցեր

1 Февраля, 2014 00:00
Ս.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիք Ուիլքսին /նստավայրը` ք. Թբիլիսի/:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև իրականացվող մի շարք երկարատև ծրագրերին, մասնավորապես` ՄԹ խորհրդատվական աջակցությանը 2013 թվականի դեկտեմբերից Հայաստանում մեկնարկած Պաշտպանության վերանայման ռազմավարական երկրորդ շրջափուլին և ՀՀ զինված ուժերի պրոֆեսիանալ սերժանտական համակարգի ներդրման գործընթացին, բրիտանական ուսումնական հաստատություններում և վարժական կենտրոններում հայ զինծառայողների կրթությանն ու վերապատրաստմանը: Դ. Տոնոյանը նշեց, որ բիտանացի գործընկերների հետ ՀՀ պաշտպանության նախարարությունը երկարամյա համագործակցության փորձ ունի և պատրաստվում է էլ ավելի խորացնել այդ համագործակցությունը, ինչին ի պատասխան բրիտանական կողմը հաստատեց Հայաստանի հետ համագործակցության զարգացման պատրաստակամությունը: Կողմերը պայմանավորվեցին մոտ ապագայում նախաձեռնել համագործակցության նոր ծրագրեր: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:
  • Поделиться