Գիտաժողով ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում

30 Ноября, 2013 00:00
Նոյեմբերի 30-ին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված Արցախի հերոս Պետրոս Արշալույսի Ղևոնդյանի (Պետո) ծննդյան 50-ամյակին:

Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, կրթության ոլորտի և հասարակական կազմակերպությունների անդամներ, Պետրոս Ղևոնդյանի մարտական ընկերները: Վերջիններս իրենց զեկույցներում, ներկայացնելով Պետոյի կյանքն ու գործունեությունը, կարևորեցին այն դերակատարությունը, որ ունեցել է Հերոսը Արցախի ազատագրական պայքարի գործում. նա եղել է այն հայորդիներից մեկը, ով իր մեջ կրել է ռազմագետի և մտավորականի որակները: Կրթության ոլորտի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ներկայացրեցին այն աշխատանքները, որ կատարում են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ` նշելով այդ ուղղությամբ առկա ձեռքբերումները, ինչպես նաև այն խնդիրները, որոնց լուծումը պահանջում է համակարգված մոտեցում: Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը:
  • Поделиться