Քննարկվում է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կազմում հայկական խաղաղապահ ստորաբաժանման ընդգրկման հարցը

4 Июня, 2013 00:00
Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության հրամանատար երկիր հանդիսացող Իտալիան պաշտոնապես դիմել է Հայաստանին առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու առաջարկությամբ, որն պետք է իրականացնի առաքելության կենտրոնակայանի անվտանգության ապահովման գործառույթներ:

Այս պահին ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու վերաբերյալ ընթանում են բանակցություններ ՄԱԿ-ի և Իտալիայի ՊՆ-ի հետ զորախմբի կառուցվածքի, տեղակայման վայրի, խնդիրների, թիկունքային ու տեխնիկական ապահովման և այլ խնդիրների շուրջ: Բանակցությունների նպատակով հաջորդ շաբաթ Հռոմ կմեկնի ՀՀ ՊՆ մասնագիտական աշխատանքային խումբը, որին կհաջորդի ՀՀ ԶՈւ ԳՇ պետի այցը Իտալիա: Նախատեսվում է, որ արդեն այս տարվա ընթացքում Լիբանան կգործուղվի 2 հայկական խաղաղապահ դասակ: 2012 թվականից Լիբանանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում ներգրավված է ՀՀ ԶՈւ մեկ սպա: Ի դեպ` Մալիում իրականացվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը ներգրավվելու առաջարկ ՄԱԿ-ի կողմից նույնպես ստացվել է և որոշում է կայացվել այս փուոլում բանակցել առաքելությանը միայն հայ ռազմական դիտորդներ տրամադրելու շուրջ:
  • Поделиться