Սերժ Սարգսյանն ընդունեց Վլադիմիր Ռուշայլոյի գլխավորած պատվիրակությանը
20 Ноября, 2006 00:00Ս.թ. նոյեմբերի 20-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Ռուշայլոյի գլխավորած պատվիրակությանը:
Փոխադարձ ողջույներից հետո Վլադիմիր Ռուշայլոն նախարարին ծանոթացրեց ԱՊՀ շրջանակներում ընթացող զարգացումներին, ԱՊՀ կառույցների վերափոխումներին վերաբերվող ղազախական կողմի առաջարկություններին:
Հանդիպմանը քննարկվեցին նաև ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհուրդների նոյեմբերի 23-ին Բրեստում կայանալիք նիստին վերաբերող հարցեր: