ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության առաջին փոխնախարարի հետ
14 Августа, 2007 00:00Ս.թ. օգոստոսի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության առաջին փոխնախարար Գորդոն Ինգլանդի հետ:
Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Սարգսյանը:
Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին, ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Խոսվել է նաեւ տարածաշրջանային անվտանգության որոշ խնդիրների մասին:
Դեսպան Մարգարյանը պրն. Ինգլանդին հայտնել է ՀՀ կառավարության խորին երախտագիտությունը Վաշինգտոնի «Ուոլթեր Ռիդ» բժշկական կենտրոնում Իրաքում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում վիրավորված հայ սպայի` ավագ լեյտենանտ Գեորգի Նալբանդյանի բուժման կազմակերպման համար: Փոխանցվել է ՀՀ պաշտպանության նախարարության շնորհակալական նամակը:
Իր հերթին պրն. Ինգլանդը դեսպան Մարգարյանին է փոխանցել ամերիկյան կառավարության երախտագիտությունը` Իրաքում միջազգային կոալիցիայում Հայաստանի շարունակական մասնակցության համար: