Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է մի շարք սահմանային զորամասեր
18 Ноября, 2007 00:00ՀՀ Նախագահ, Զինված ուժերի Գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 16-18-ը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք սահմանային զորամասեր:
Այցի նպատակն էր տեղերում ծանոթանալ զորամասերի մարտական եւ տեխնիկական պատրաստվածությանը, ուսումնական ծրագրերի կատարմանը, անձնակազմի սոցիալական պայմաններին:
Հանրապետության Նախագահը եղել է զորավարժարաններում, հետեւել է պարապմունքների ընթացքին, զրուցել է սպաների եւ զինվորների հետ, տեղում ծանոթացել է նրանց կենցաղային պայմաններին:
Եռօրյա այցի ընթացքում Զինված ուժերի Գլխավոր հրամանատարը հնարավորություն է ունեցել մոտիկից ծանոթանալ սահմանային հերթապահություն կատարող մի շարք զորամասերի կատարողական կարգապահության մակարդակին, սպաների եւ զինվորների մարտական, տակտիկական ու բարոյահոգեբանական պատրաստվածության վիճակին, սպաների եւ նրանց ընտանիքների սոցիալական պայմաններին: