MoD Central Military-Medical Committee
Հանձնաժողովի գործունեության մասին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը (այսուհետ' ԿՌԲՀ) ՀՀ ՊՆ աշխատակազմից դուրս կառուցվածքային ստորաբաժանում է, որն ապահովում է ՀՀ զինված ուժերում ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը:
ԿՌԲՀ-ն ՀՀ զինված ուժերում ռազմաբժշկական փորձաքննության հաստիքային մարմին է, որի նախագահը, տեղակալը և մասնագետները նշանակվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: ԿՌԲՀ-ն համալրվում է թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան և մաշկավեներաբան բժիշկ-մասնագետներով:
ԿՌԲՀ-ի լիազորությունները սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով:
ԿՌԲՀ-ի ռազմաբժշկական հարցերով ընդունված որոշումները վերջնական են և կարող են բողոքարկվել ըստ վերադասության կամ դատական կարգով որոշում կայացնելուց հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում:
ԿՌԲՀ-ն իր խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ
գործառույթները.
- կայացնում է որոշում զինծառայողների, արտերկիր ռազմաուսումնական հաստատություններում ուսանելու մեկնող դիմորդների, ՌՈւՀ-երի կուրսանտների և ունկնդիրների զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանի վերաբերյալ,
- կայացնում է որոշում զինծառայողների, զինապարտների և աշխատողների ռադիոակտիվ նյութերով, իոնիզացնող ճառագայթման այլ աղբյուրներով, հրթիռային վառելիքի բաղադրամասերով, էլեկտրամագնիսական դաշտ ստեղծող սարքավորումներով աշխատելու պիտանիությունը վերաբերյալ,
- կայացնում է որոշում զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների զինվորական ծառայության հետ պատճառական կապի վերաբերյալ,
- կայացնում է որոշում պայմանագրային զինծառայության անցնող ՀՀ քաղաքացիների զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանի վերաբերյալ՝ ուսումնասիրելով հետազոտությունների արդյունքները, բժշկական փաստաթղթերը և տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից ներկայացված կցագրման և զորակոչի վերաբերյալ տվյալները,
- կայացնում է որոշում ստորադաս փորձաքննական մարմինների եզրակացությունները հաստատելու կամ մերժելու վերաբերյալ կայացնելով այլ որոշում,
- կայացնում է որոշում զինծառայողներին ծառայողական պարտականություններից մասնակի ազատելու կամ հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ տրամադրելու վերաբերյալ,
- անհրաժեշտության դեպքում տալիս է համապատասխան ցուցումներ զինծառայողների (զինապարտների) բժշկական հսկողության և հետագա ծառայության պայմանների կազմակերպման վերաբերյալ,
- անհրաժեշտության դեպքում որոշում է կայացնում զինծառայողներին լրացուցիչ բուժհետազոտման վերաբերյալ, ինչպես նաև անձնական գործի, թոշակավորման, այլ բժշկական փաստաթղթերի, բնութագրերի, արխիվային տեղեկանքների և այլ փաստաթղթերի պահանջի վերաբերյալ,
- անհրաժեշտության դեպքում կայացնում է որոշում ԿՌԲՀ. փորձաքննությանը բուժհիմնարկների, ԱՆ գլխավոր մասնագետներին ներգրավելու վերաբերյալ,
- ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացնում է կարծիք յուրաքանչյուր զորակոչից հետո երիտասարդ համալրման առողջական վիճակի և զորակոչային հանձնաժողովների աշխատանքների որակի, թերությունների վերաբերյալ:
ԿՌԲՀ-ն իրավասու է.
- տեղեկություններ և բժշկական փաստաթղթեր պահանջել ռազմաբժշկական հանձնաժողովներից, զորամասերից, զինվորական և քաղաքացիական հիմնարկներից' համակողմանի և լիարժեք փորձաքննության, ինչպես նաև փորձաքննություն իրականացնող մարմինների գործունեության արդյունքների քննարկման և գնահատման համար,
- ուսումնասիրել զինվորական և քաղաքացիական բուժհիմնարկներում գտնվող զինծառայողների հետազոտման ախտորոշման և բուժման ընթացքը, ինչպես նաև փորձաքննության որակը,
- ծառայությանը չառնչվող հիվանդությունների պատճառով վաղաժամկետ զորացրման ենթակա զինծառայողների վերաբերյալ որոշումներ կայացնելիս, ներգրավել տվյալ զինծառայողի զորակոչի համար պատասխանատու պաշտոնատար անձանց (զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ, համապատասխան զինվորական կոմիսար, ԿԲՀ բժիշկ֊մասնագետ և այլն),
- հետազոտման, բուժման և փորձաքննության նպատակով զինծառայողներին ուղեգրել ռազմաբժշկական հաստատություններ:
CURRENT PROGRAMS
The ideology of the state programme "I Have the Honour" is to link the postponement of the service to future service as commander...
Read More