Military Communications Division

HEAD OF GS MILITARY COMMUNICATIONS DEPARTMENT

Sahak Sahakyan

lieutenant colonel

Read More

Բաժնի գործունեության մասին

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմում 1992 թ. հոկտեմբերի 1-ից ստեղծվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժինը: Այն ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանում է, որը խաղաղ և պատերազմական ժամանակ ապահովում է ռազմական փոխադրումների կազմակերպման և պլանավորման աշխատանքները երկաթուղային տրանսպորտով: 
ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

  • Երկաթուղային տրանսպորտով բոլոր տեսակի ռազմական փոխադրումների պլանավորման և կազմակերպման մասնակցությունը, ինչպես նաև ռազմական փոխադրումների կատարման համար երկաթուղու կողմից հատկացված շարժակազմերի և այլ միջոցների ճիշտ, նպատակային և ռացիոնալ օգտագործման նկատմամբ հսկողության իրականացումը:
  • Զորքերի և ռազմական բեռների բարձման-բեռնաթափման տեղերի ու սարքավորումների պահպանման և օգտագործման նկատմամբ հսկողության սահմանումը:
  • Երթևեկության ժամանակ ռազմական էշելոնների և տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովման նկատմամբ հսկողության սահմանումը:
  • Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող զորքերի ուսուցումը և անվտանգության կանոնների պահպանումը:


Փոխադրումներից առաջ ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժնի սպաների կողմից զինվորական էշելոններում ընդգրկված զինծառայողների հետ անցկացվում է հրահանգավորում` ռազմական տեխնիկայի բարձման-բեռնաթափման, ամրակապման ձևերի և անվտանգության կանոնների պահպահման վերաբերյալ:
Ռազմական տեխնիկան վագոնների վրա ամրակապելու համար ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժնի կողմից մշակվել և պատրաստվել են նոր տիպի մետաղական բազմանգամյա օգտագործման ամրակապեր, որոնք ապահովում են անվտանգությունը, արագացնում են բարձման-բեռնաթափման աշխատանքները:

Contact

Address: Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բագրևանդի 5, 0044