AF RCBD Troops Departament

HEAD OF ARMED FORCES RCBD TROOPS - HEAD OF DEPARTMENT

Hamlet Harutyunyan

colonel

Read More

Վարչության գործունեության մասին

Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանությունը զինված ուժերի բաղկացուցիչ մասն է և մարտական ապահովման ձևերից մեկը:

Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության հիմնական խնդիրներն են՝

  1. Ռադիացիոն, քիմիական կենսաբանական իրադրության բացահայտում և գնահատում,
  2. Զորքերի (ուժերի) պաշտպանությունը զանգվածային խոցման զենքերից, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական վտանգավոր օբյեկտների ավերածությունների (վթարների)  խոցման գործոններից,
  3. Զորքերի և օբյեկտների տեսանելիության նվազեցումը,
  4. Հրանետային-հրկիզող միջոցների կիրառում,
  5. Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության միջոցառումների իրականացումը  ռադիացիոն, քիմիական կենսաբանական վտանգավոր օբյեկտներում ավերածությունների (վթարների) հեևտևանքները վերացնելիս:

Զորքերի (ուժերի) պաշտպանությունը զանգվածային խոցման զենքերից, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական վտանգավոր օբյեկտների ավերածությունների (վթարների)  խոցման գործոններից իրականացվում է զորքերի կողմից ժամանակին պաշտպանական միջոցների կիրառումը ռադիոակտիվ, թունավոր, այլ տոքսիկ քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների ներգործությամբ, հակառակորդի հետախուզական և զենքի ղեկավարման միջոցների աէրոզոլային հակազդմամբ, ռադիոկլանող նյութերի և քողարկող փրփուրային ծածկույթների օգտագործմամբ, հրանետային-հրկիզող միջոցների կիրառմամբ:

Ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանությունն իրականացնում է նաև ՌՔԿ հետախուզության վարում,  ՌՔԿ իրավիճակի կանխատեսում  և հսկողություն,  ռադիացիոն, քիմիական և կենսաբանական վտանգավոր օբյեկտների ավերածությունների (վթարների) ժամանակ  տեղանքի, օդի վերգետնյա  շերտի ՌՔԿ վարակի մասշտաբների,  աստիճանի գնահատում վարակի ազդեցությունը բնակչության և զորքերի  վրա:

ՌՔԿՊ զորքերի վարչությունում աշխատանքներ են տարվում նոր զինատեսակների ստեղծման և հայրենական արտադրության կազմակերպման ուղղությամբ: Մշակվել և ստեղծվել է ՏԲԳ-1  թերմոբարիկ  սկզբունքով մարտագլխիկը  ՌՊԳ նռնականետի համար, տարվում են աշխատանքներ նոր զինատեսակների ստեղծման ուղղությամբ: