Ընդունելություն ՀՀ-ում ԳԴՀ-ի դեսպանի նստավայրում
15 January, 2010 00:00Հունվարի 14-ին ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը Աֆղանստան մեկնող հայ խաղաղապահների համար իր նստավայրում կազմակերպել էր ընդունելություն, որին ներկա է եղել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Իր ելույթում դեսպանը ողջունել և շնորհակալություն է հայտնել հայ խաղաղապահներին` անվտանգության ոլորտում կյանքի կոչված խաղաղարար գործընթացին մասնակցելու պատրաստակամության համար և մասնավորապես նշել.
«Անվտանգության քաղաքականության ոլորտում հայ-գերմանական համագործակցությունը վերջին տարիներին շոշափելիորեն զարգացել է։ Հիշատակման են արժանի հայ զինվորականների մասնակցությունը Գերմանիայում կրթական և վերապատրաստական դասընթացներին, նաև՝ տեղում իրականացվող խորհրդատվությունը՝ հայկական կրթական պահանջմունքներին համապատասխան։ Հայաստանը, գտնվելով աշխարհառազմավարական առումով շարունակաբար կարևորվող և, ցավոք, շարունակ լարված տարածաշրջանում, անհրաժեշտ է համարում կառուցողական հարաբերություններն ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ, և հնարավորության սահմաններում իր մասնակցությունն է բերում անվտանգության քաղաքականության առումով կարևոր խաղաղապահ առաքելություններին։

ISAF-առաքելության մեջ Հայաստանի ընդգրկվածությունը՝ ՆԱՏՕ-ի շրջանակում Աֆղանստանի հյուսիսում առաջնային պատասխանատվություն ստանձնած գերմանական կողմի հետ համատեղ ռազմավարական և հաղորդակցային առումներով կարևորվող Քունդուսի օդանավակայանի անվտանգության ապահովումը, նշանն ու ապացույցն է այն պատասխանատվության, որ Հայաստանը դրսևորում է միջազգային կարևորության խաղաղապահ առաքելություններում բերած իր մասնակցությամբ (տես՝ KFOR և դրանից առաջ՝ Իրաք)։
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ պաշտպանության նախարարին, ինչպես նաև խաղաղապահ բրիգադի զինվորներին՝ անվտանգության քաղաքականության ոլորտում կյանքի կոչված այս պատրաստակամության համար։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի համար, ով ժամանակին ծառայել է Աֆղանստանում, թերևս հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես կշարունակի դիրքավորվել և իրեն դրսևորել ISAF-ն Աֆղանստանում, թե որքանով ՆԱՏՕ-ն պատրաստ կլինի օգտվել 80-ականներին Աֆղանստանում տեղակայված խորհրդային զինված ուժերի ձեռք բերած փորձից։
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ զինվորներիդ և խաղաղապահ բրիգադի անդամներիդ, որ պատրաստ եք Գերմանիայում տեղի ունենալիք երեքշաբաթյա նախապատրաստությունն անցնելուց հետո Քունդուսում ստանձնել ամենապատասխանատու մի առաջադրանք՝ ISAF-ի շրջանակում անվտանգություն ապահովելով Հյուսիսային ռեգիոնալ հրամանատարության հաղորդակցային բազայում։
Ձեզ և խաղաղապահ բրիգադի անդամներին հայտնում եմ մեր խորին շնորհակալությունը»:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն