ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

20 January, 2010 00:00
Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աչալ Կումար Մալհոթրային: Շնորհավորելով դեսպանին բարձր ու պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ` Ս. Օհանյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական հարաբերությունները, այդ թվում նաև պաշտպանական բնագավառում, առավել կզարգանան և կամրապնդվեն, համագործակցությունը կթևակոխի որակական նոր փուլ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն