ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ֆրանսիա

8 February, 2010 00:00
Փետրվարի 8-ին հնգօրյա պաշտոնական այցով Ֆրանսիա մեկնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում նախատեսված են Ս. Օհանյանի հանդիպումները Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ժան-Լուի Ժորժելենի, Ֆրանսիայի նախագահի հատուկ Գլխավոր շտաբի պետ, ադմիրալ Էդուար Գիյարի, Ֆրանսիայի ԱԺ Պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Գի Տեսիեի, Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ-ինստիտուտի տնօրեն Կամիլ Գրանի, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արք. Զաքարյանի և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: