Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
12 February, 2010 00:00Փետրվարի 15-ին` ժամը 11.00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի կունենա «Քաղաքական ինստիտուտներ ու գործընթացներ» մասնագիտությամբ ասպիրանտուրայի բացումը: Ասպիրանտուրան նպատակ ունի պատրաստելու անվտանգության քաղաքագիտության ոլորտում ԱՌՀԻ-ի հետ համագործակցող առաջատար մասնագետներ, ստեղծելու նրանց գործնական հետազոտական հմտությունների զարգացմանը նպաստող միջավայր, ապահովելու ԱՌՀԻ-ի ասպիրանտների հետազոտությունների արդյունքների կիառումը ԱՌՀԻ-ի համադասմամբ իրականացվող միջգերատեսչական ծրագրերի շրջանակներում: Բացման նիստին կմասնակցեն են ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարները, ԵՊՀ ռեկտորը և ԱՌՀԻ-ի գիտական խորհրդի անդամները:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն