Խորհրդակցություն գիտահետազոտական ինստիտուտում

18 March, 2010 00:00
Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ: Ինստիտուտում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ռազմաարդյունաբերական համալիրի ներկա վիճակին ու հնարավորություններին, զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարը շրջել է ինստիտուտի թանգարանում, ծանոթացել է ցուցանմուշներին, գրառումներ է կատարել այցելուների մատյանում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են ինստիտուտում արտադրվող համակարգչային ու թվային նորագույն սարքավորումները, որոնք կիրառելի են նաև զինված ուժերում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն