Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

25 March, 2010 00:00
Մարտի 26-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ-պաշտպանության նախարար պարոն Մարտին Բարտակի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ՀՀ ՊՆ վարչական համալիրում ժամը 10.30-ին:
Նույն օրը նախատեսված են Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար պարոն Մարտին Բարտակի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնազրույցը, ՀՀ և ՉՀ պատվիրակությունների հանդիպումը: ՊՆ վարչական համալիրում նախատեսված է երկկողմ համաձայնագրի ստորագրման արարողություն, որից հետո տեղի կունենա ճեպազրույց:

Այցի շրջանակներում մարտի 26-ին պարոն Մարտին Բարտակը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ, կայցելի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատվիրակության այցը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին Ալ. Թամանյանի արձանի մոտից ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի մարտի 26-ին` ժամը 09.30-ին, «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր տեղափոխող ավտոբուսը` ժամը 15.00-ին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն